close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2018
+20°
+27°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2018
USD1481.17
GBP1631.92
EUR1559.84
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ւր ենք գնում` այսպիսի վարկեր շալակելով. Մելքումյանը` Ջանջուղազյանին

Քաղաքական

2 Նոյեմբերի 2017, 10:56
 Ո՞ւր ենք գնում` այսպիսի վարկեր շալակելով. Մելքումյանը` Ջանջուղազյանին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում են «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մտահոգություն հայտնեց, թե 2018 թվականին մեր պարտքը կանցնի 60%-ը, ապա հիմնական զեկուցող` ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին խնդրեց, որպեսզի գնահատական տա այդ վարկերի և դրամաշնորհների ծախսման արդյունավետությանը:

«Մենք քանի՞ տոկոսի ենք գալու, ո՞ւր ենք մենք գնում` այսպիսի վարկեր շալակելով»,- հարցրեց պատգամավորը:

Ջանջուղազյանը պատասխանեց, որ վարկերի և դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը ճիշտ այնպիսին է, ինչպիսին բյուջեով նախատեսված այլ ծախսերի արդյունավետությունը: «Իհարկե, մտահոգության առարկա պետք է լինի, դա այն պարտքն է, որ ժամանակի ընթացքում հարկադրված ես լինելու սպասարկել, սակայն պետք է հաշվի առնել սեփական տնտեսության գեներացման հնարավորությունը»,- ասաց նա` նշելով, որ համաձայն է Մելքումյանի հետ, որ պետք է այդ վարկերի և դրամաշնորհների ծախսման արդյունավետությունը բարձրացնել:

Անդրադառնալով Մելքումյանը պնդմանը, թե պարտքի տոկոսը կանցնի 60-ը` Ջանջուղազյանը նշեց, որ սահմանափակումները նախատեսված են կառավարության պարտքի համար, իսկ կառավարությունը կանխատեսում է 54 տոկոս: Նա, Մելքումյանին դիմելով, նշեց, որ գիտի` վատ են վերաբերվում ենթադրություններին, բայց այս պահին կարող է միայն ենթադրություններ անել, քանի որ այլ ելք չկա: «Ենթադրություններից մեկը մեծ տեսակարար կշիռ ունի, դա արտարժույթի գործոնն է: Մենք դրամաշնորհները հիմնականում ստանում ենք արտարժույթով, և դրա տատանումները ազդում են այդ պարտքի տոկոսի վրա»,- ասաց Ջանջուղազյանը:

Ըստ նրա` կարող են որոշում կայացնել և փոփոխության չգնալ, պարտք չվերցնել, պահպանել այն, ինչ կա, բայց ինքը չի կարող պնդել, որ այդպես ավելի լավ կլինի:

Բյուջետային և ֆինանսավարկային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ նշեց, որ պետք է հարցեր բարձրացվեն եվրոպական ինտեգրման վերաբերյալ:

Մելքումյանն էլ արդարացավ` ասելով, որ մեղավոր չէ, որ պարոն Ջանջուղազյանը երկարաշունչ պատասխան տվեց, ապա կրկին դիմեց Ջանջուղազյանին. «Դուք ընդունեցիք, որ բյուջետային ծախսերն անարդյունավետ են օգտագործվում»:

Ջանջուղազյանը նախ ներողություն խնդրեց երկար պատասխանի համար, ապա ասաց, որ ինքը չի ասել, թե անարդյունավետ են ծախսվել գումարները, այլ ասել է, որ պետք է ավելի բարձրացնել արդյունավետությունը:

Սրբերի հետ` լրբերի պես
15 Հուլիսի 2018, 13:43 Սրբերի հետ` լրբերի պես

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica