close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
-1°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Ալեքսանյանը նաև ՀՀ-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամ է. «Հայկական ժամանակ»

Քաղաքական

2 Նոյեմբերի 2017, 10:11
 Սամվել Ալեքսանյանը նաև ՀՀ-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամ է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները երեկ հանդիպել են Իրաքի ներ­կայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերություն­ների հանձնաժողովի նա­խագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորած պատ­վիրակության անդամներին: Աբդելբարի Ալ-Զիբարին, ինչպես նաև պատվիրակու­թյան անդամները, կարևորել են համագործակցու­թյան խորացման անհրաժեշտությունն առևտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում: Այդ ոչ այդքան ուշադրություն գրավող հանդիպմանը չի մասնակցել Հայաստան-Իրաք բարեկամական խմբի նախագահ, գործարար պատգամավոր Սամվել Ալեք­սանյանը:

 Վերջինս Հայաստան-Իրաք առևտրաշրջանառության առանցքային դերակատարներից է, մեծ քա­նակի խմիչքներ է արտահանում Իրաք: Հիշեցնենք, որ ՀԺ-ն ավելի վաղ գրել էր, որ ԱԺ պատգամավոր, հայտ­նի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը վիսկիի գոր­ծարան է հիմնել Իրաքում, ձեռք է բերել նաև մոտ 1000 հատ էշ, որոնցով վիսկին լեռնային ճանապարհներով տեղափոխում է հարևան երկրներ: Նշենք, որ Սամվել Ալեքսանյանը նաև Հայաստան-Մոնղոլիա բարեկամական խմբի անդամ է: Թե ինչ գործունեություն է ծավալել նա Մոնղոլիայում, առայժմ հայտնի չէ»,-գրում է թերթը։

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica