close
Եղանակը Երևանում
17 Դեկտեմբերի 2018
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ նախագահը հստակ նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգիայի կիրառումից. Շարմազանով

Քաղաքական

1 Նոյեմբերի 2017, 23:05
 ՀՀ նախագահը հստակ նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգիայի կիրառումից. Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ այսօր Սերժ Սարգսյանի` միջազգային լրատվամիջոցներին տված  հարցազրույցին, որտեղ նա խոսում է ատոմակայանի շահագործման մասին:Շարմազանովի խոսքով` այդ հարցազրույցներում ՀՀ նախագահը կարևորել է Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, այդ անդամակցության տնտեսական շահը Հայաստանի համար:

«Քանի որ  Հայաստանը պատրաստվում է ԵՄ հետ համաձայնագիր ստորագրել, որտեղ շատ է խոսվում ատոմակայանի ապագա շահագործման հետ կապված, պարոն նախագահը շատ հստակ պատասխանեց, որ առնվազն մինչև 2027թ-ը Մեծամորի ատոմակայանը շարունակելու է շահագործվել, իսկ երկարաժամկետ հեռանկարում ՀՀ-ն չի հրաժարվի ատոմային էներգիայի կիրառումից:Սա շատ կարևոր հայտարարություն էր: Եվ բոլոր այն շահարկումները, թե եթե ԵՄ հետ համաձայնագիր կնքենք, ապա մոտ ապագայում ատոմակայանը չի շահագործվի, այդպես չի լինելու»,- ասաց Շարմազանովը:

Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
16 Դեկտեմբերի 2018, 20:15 Սուրբ Մինաս եկեղեցու ուխտի օր
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38 Վարպետ Մեսրոպի կտակը
7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica