close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+17°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը

Քաղաքական

1 Նոյեմբերի 2017, 19:26
 Կարեն Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթացել կառույցի 25-ամյա գործունեությանը և ծրագրերին:

Ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ կառավարության ղեկավարը հիմնադրամին է փոխանցել իր մեկ տարվա աշխատավարձը:
Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստորաբաժանումների գործունեության պայմաններին և կատարվող աշխատանքներին:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ 25 տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում շուրջ 500.000 շահառուի համար իրականացվել է ավելի քան 50. 000 ծրագիր՝ 330 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, իսկ նվիրատուների թիվն ամբողջ աշխարհում հասնում է 700.000-ի: Նա մանրամասներ է ներկայացրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերի և ամենամյա դրամահավաքի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին. հանգանակություններն ուղղվելու են Արցախի ոռոգման համակարգի կառուցմանը և արևային էներգիայի կիրառման հնարավորությունների ստեղծմանը:

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica