close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+26°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.80
GBP1637.73
EUR1562.73
RUB17.73
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովում է ռուսերեն լեզվի զարգացումը. նախագահ

Քաղաքական

1 Նոյեմբերի 2017, 15:34
 Ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովում է ռուսերեն լեզվի զարգացումը. նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Россия 24-ի հետ զրույցում անդրադարձել է ռուս-հայկական բարեկամությանը  և Ռուսաստանում անցկացվող` Հայաստանի մշակույթի օրերին:

Նանշել է, որ այդ միջոցառումների գլխավոր նպատակն է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակականությունը: Ըստ Սարգսյանի` ընկերությունն ապահովելու համար անհրաժեշտ է աշխատել: «Ընկերություն անել` նշանակում է շփվել»,- հավելել է նախագահը:

Լրագրողը նշել է, որ այսուհետ շփումն ավելի հեշտ կլինի, քանի որ ռուսները ներքին անձնագրերով կարող են մուտք գործել ՀՀ:

«Որքան շատ են լինում ռուս զբոսաշրջիկները, այնքան մեծ է հայերի մոտ ռուսերեն լեզուն  սովորելու ցանկությունը` սկսած տաքսու վարորդից մինչև ռեստորանի մատուցող: Այդ իսկ պատճառով ռուս զբոսաշրջիկների հոսքն ապահովում է ռուսերեն լեզվի զարգացումը»,- ասել է ՀՀ նախագահը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica