close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2018
+23°
+25°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2018
USD1480.37
GBP1636.68
EUR1563.47
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔԿՀ-ներին տրամադրվող դեղամիջոցների գումարը կկազմի 150 մլն դրամ. Դավիթ Հարությունյան

Քաղաքական

1 Նոյեմբերի 2017, 12:21
 ՔԿՀ-ներին տրամադրվող դեղամիջոցների գումարը կկազմի 150 մլն դրամ. Դավիթ Հարությունյան

ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն բարեփոխումները, որոնք նախարարությունը պատրաստվում է անել, հիմնականում իրականացվելու են բյուջեի հաշին:

«Անձնական տվյալների պաշտպանության անձնակազմում կա տասը հաստիք, նախատեսում ենք ավելացնել ևս երեքը»,- ասաց նա, ապա նշեց, որ կարևոր փոփոխություններ են իրականացնելու քրեակատարողական հիմնարկներում:

«Խիստ անբավարար էր դեղամիջոցների ապահովումը: Կառավարությունը վերջին ութ տարիների ընթացքում փոխում է դեղերին ուղղված գումարի չափը»,- հայտնեց նախարարը:

Հարությունյանի խոսքով` նախորդ ութ տարիներին 40 մլն դրամ է տրամադրվել: «Այս տարի առաջին անգամ կհատկացվի 150 մլն դրամ: Սա առաջին էական ծախսն է»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ հաջորդ կարևոր փոփոխությունը, կապված ՔԿ-ների հետ, կրթական ծրագրերի իրականացումն է: «Այդ անձանց համար կարևոր է աշխատանք գտնելու հարցը: Հիմնականում խեցեգործություն ու վարսավիրություն են սովորելու: Իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր»,- հայտնեց Հարությունյանը:

Վերջում նա հավելեց, որ փոփոխությունները կատարելու համար փորձում են գտնել նաև դրամաշնորհային միջոցներ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica