close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուսը որս է հայտարարել օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ. Լապշին

Աշխարհ

31 Հոկտեմբերի 2017, 14:40
 Բելառուսը որս է հայտարարել օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ. Լապշին

Բելառուսն աշխարհում գնալով ավելի է ասոցացվում «չարիքի առանցքի» և «Եվրոպայի վերջին բռնապետության» հետ: Այդ մասին իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:

«Լուկաշենկոն նախ Մինսկի բանտում պահում էր ինձ՝ կասպյան սուլթան Ալիևի խնդրանքով, այնուհետև` ճապոնացի արվեստագետ Դաիչի Յոշիդային, իսկ այժմ ձերբակալվեց ֆրանսիացի ճանապարհորդ Ժալյան Վիյեն»,- գրել է նա:

Ըստ Լապշինի` դժբախտ տղայի ամբողջ մեղքն այն է, որ նա Բելառուսից Ուկրաինա ուղևորվելիս ազնիվ կերպով մոտեցել է մաքսայիններին և հայտարարագրել հուշանվեր փամփուշտը, որը նրան նվիրել էին: Լապշինի խոսքով` ֆրանսիացուն ձերբակալել են և տեղափոխել Գոմելի մեկուսարան, մեղադրել զենք-զինամթերքի մաքսանենգության մեջ:  228-րդ հոդվածով` նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Լապշինը պատմում է, որ Վիյեին պահում են դաժան պայմաններում, զրկում ընտանիքի հետ տեսակցության իրավունքից, երկար ժամանակ նրան թույլ չէին տալիս հանդիպել  փաստաբանի և Ֆրանսիայի հյուպատոսի հետ:

«Ուշագրավ է նաև, որ աղմուկը բարձրանալուն պես Գոմելի մաքսային ծառայությունը ոչնչացրել է նրա մաքսային հայտարարագրումը, որում  ֆրանսիացին ազնվորեն նշել էր, որ իր հետ փամփուշտ է տանում»,- գրել է բլոգերը:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica