close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տարիներ շարունակ շինարարական հրապարակները միմյանց միջև բաժանում էին միևնույն ընկերությունները. Արմեն Ամիրյան

Մշակույթ

30 Հոկտեմբերի 2017, 16:09
 Տարիներ շարունակ շինարարական հրապարակները միմյանց միջև բաժանում էին միևնույն ընկերությունները. Արմեն Ամիրյան

Հուշարձանների վերականգնումն ու ամրակայումն իրականացնող շինարարական ընկերությունների ընտրության մրցույթի անցկացման կարգում փոփոխություն է եղել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար  Արմեն Ամիրյանը հայտնեց, որ իրականում փոփոխությունը կարևոր է այնքանով, որ հնարավորություն է տալիս նոր ընկերություններին դաշտում գործունեություն ծավալելու:

«Մենք հայտնվել էինք մի շրջանակի մեջ, որտեղ ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում էին միևնույն տեխվերահսկողներն ու շինարարական կազմակերպությունները, ինչն արդեն շատ վատ էր։ Նախկինում մրցույթին մասնակցող շինարարական ընկերությունը պետք է 5-10 տարվա աշխատանքային փորձ ունենար, իսկ այժմ մենք այս դրույթը վերափոխեցինք՝ պարտադիր է, որ ոչ թե կազմակերպությունը համարժեք փորձ ունենա, այլ ունենա փորձառու մասնագետներ: Այսինքն՝ հիմա  մրցույթին կարող են դիմել ու շահել կազմակերպություններ, որոնք 1 տարի է, ինչ գործում են, սակայն 8 տարվա փորձառությամբ մասնագետներ են աշխատում իրենց թիմում»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ այս փոփոխությունը շատ կարևոր է, քանի որ տասնյակ տարիներ նույն կազմակերպությունները նույն շրջանակում մասնակցում էին մրցույթի՝ միմյանց միջև բաշխելով շինարարական հրապարակները, ինչը, Ամիրյանի կարծիքով,  լուրջ վտանգներ էր պարունակում:

Հիշեցնենք, որ, օրինակ, այս տարվա օգոստոսին կայացած նմանատիպ մրցույթներից մեկում հաղթող է ճանաչվել «Արհովշին» շինարարական կազմակերպությունը, որը պետք է վերակառուցի և ամրակայի Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի  Թարգմանչաց վանքը, Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Ս. Աստվածածին և Բյուրականի Արտավազիկ եկեղեցիները: Նախարարը, ի դեպ, շաբաթ օրն այցելել էր նշված եկեղեցիներ և դժգոհ մնացել շինարարական աշխատանքների ընթացքից: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica