close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրի սխալ իշխանությանը, քաղաքականությանը կդիմանաս, բայց երջանկության պահերի կորստին չես դիմանա

Մշակույթ

27 Հոկտեմբերի 2017, 15:08
 Երկրի սխալ իշխանությանը, քաղաքականությանը կդիմանաս, բայց երջանկության պահերի կորստին չես դիմանա

Անցած տարի այս օրը՝ 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:

Հովսեփյանը Yerkir.am-ի հետ իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Այս մասսայական ինֆորմացիաները, ֆեյսբուքները խուճապային այն տրամադրությունը, որ մեր երկրում ինչքան ժամանակ է գոյություն ունի, իրոք, մարդու կողքից երջանկությանն անցնել են թողնում: Անընդհատ քեզ գցում են եռուզեռի մեջ, եւ երջանկության պահերի /ի դեպ, այո, դրանք պահեր են լինում, երկար չեն տեւում/ վայելքը սկսում է պակասել: Մարդն իր երեխայի առաջին բառով ուրախանալու եւ այդ պահն ապրելու պահը բաց է թողնում: Օրվա մեջ այնքան փորձանք կարող է պատահել, բայց դու պետք է ունենաս երջանկության պահը որսալու հատկություն, որ մնացած դժվարությունները հաղթահարես: Երջանկության պահերը, բարեբախտաբար, ես չեմ կորցնում. անձնական կյանքս այնպես է դասավորվել, որ գոնե մանկության հետ հարաբերվելու երջանկությունն ունենում եմ` տանը 4 տարեկան թոռնիկ ունեմ, որի ամեն մի շարժումն ինձ երջանկություն է պատճառում: Ամեն երեխայի հետ մեր լեզուն եւ մտածողությունը թարմանում է: Երջանկության պահերի համար շատ առիթներ կան, ուղղակի դրանք օգտագործել է պետք: Կյանքը միայն այն չէ, ինչ այսօր տեսնում ենք, մանավանդ` բոլորս էլ անգիր գիտենք վատ դեպքերի հերթականությունը: Այդ ինֆորմացիայի դեմ հենց մեր երջանկության պահերն է պետք ավելացնել: Ուրիշ կերպ հնարավոր չէ, մարդը չի դիմանա: Երկրի սխալ իշխանությանը, սխալ քաղաքականությանը, իշխանությունների թերություններին ու հանցագործություններին կդիմանաս, բայց երջանկության պահերի կորստին չես դիմանա»:

***

Մահից շաբաթներ առաջ Ռուբեն Հովսեփյանը տարածել էր այս երաժշտությունը և գրել. «Այս երաժշտության տակ կարելի է թե՛ պարել, թե՛ ... թաղվել»:

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica