close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Հասարակություն

27 Հոկտեմբերի 2017, 10:38
 «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Դեմ էր միայն «Ելք» խմբակցությունը, որի գրեթե բոլոր անդամները վարման կարգով ելույթ ունեցան:

Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց երեկվա նիստում պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե ինչպե՞ս է Մարուքյանը, ծառայելուն զուգահեռ, նաեւ սովորել, երբ հեռավար կրթություն այն ժամանակ չկար: «Այո, ծառայության ընթացքում ես, օրենքով սահմանված կարգով, արձակուրդ եմ ստացել, հանձնել եմ քննությունները, իսկ մնացած քնություններն ու պրակտիկան հանձնել եմ ու ստացել ծառայությունից հետո: Իսկ վերին արտի ցորենի հետ կապված` եթե վերին արտի ցորենը լինեի, Սոյուղում, Հաջիբաջում, Գեղիգյարդում, Ծիրանի ձորում չէի ծառայի, հուսով եմ տեղը գիտեք»,- նետեց պատգամավորը:

Ապա վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա կարծիքով` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նենգափոխել է իր հնչեցրած միտքը երեկվա իր ելույթով: Պատգամավորի խոսքով` նախարարն անձնական դաշտ է տարել իր հնչեցրած քննադատությունները և նախարարին ոչ հարիր ձևով է պատասխանել իրեն: «Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի, և գտնում ենք, որ օրենքի լավագույն կետերը կարող են համատեղվել տարկետման իրավունքի չվերացման հետ»,- ասաց պատգամավորը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ, ի հեճուկս պաշտպանության նախարարի, իրենք նշել են, որ այս օրենքն իր թևերն է փռում պճեղի մենինգիտով բանակից ազատվողների վրա, և այս օրենքով այդ պրոբլեմը չի վերանում, ուստի իրենք դեմ են օրենքին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ևս ասելիք ուներ պաշտպանության նախարարին: Նա բացատրեց, թե ինչպես է ստացվել, որ, չծառայելով հանդերձ, ՊՆ պատվոգիր է ստացել: Միրզոյանը տեղեկացրեց, որ պատվոգիրը ստացել է ապրիլյան պատերազմից հետո, երբ ապրիլի 2-ին գնացել է առաջնագիծ:

Պաշտպանության նախարարի՝ «Ելք»-ին քննադատող ելույթն՝ այստեղ:

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում
ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում
24 Նոյեմբերի 2017, 11:33 ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica