close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռեկորդային էժան ավիատոմսեր` դեպի Հայաստան

Հասարակություն

26 Հոկտեմբերի 2017, 17:22
 Ռեկորդային էժան ավիատոմսեր` դեպի Հայաստան

«Արմենիա» ավիաընկերությունը, Ամանորին ընդառաջ, մշակել է նոր սակագնային քաղաքականություն: Ավիաընկերության դեպի Հայաստան բոլոր կանոնավոր չվերթերի տոմսերը կլինեն ավելի մատչելի: Մասնավորապես` Թել Ավիվից Երևան դեկտեմբերի 31-ին, իսկ վերադարձի տոմսը  հունվարի 4-ին կամ 7-ին գնելու դեպքում «Արմենիայի» ուղևորները կվճարեն ընդամենը 148 եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ տվյալ ուղղության համար առաջարկվող այս գինն ամենացածրն է այս ուղղության համար երբևէ առաջարկվածներից:

Վաճառքում արդեն առկա են 55 եվրո գնով` Միներալնիե Վոդիից Երևան և 95 եվրո` Երևանից Միներալնիե Վոդիի չվերթերի տոմսերը, որոնք գործում են դեկտեմբերի 7-ից սկսած բոլոր չվերթերի համար: Վորոնեժից Երևան ուղևորները կկարողանան ժամանել 49, 85 կամ 129 եվրոյին համարժեք դրամ գնով տոմսերով:

Ամանորի ևս մեկ նորամուծությունը Բեյրութ-Երևան և հակառակ ուղղության համար հաստատված նոր սակագներն են: Հատկանշական է, որ դեռևս մի քանի տարի առաջ այս ուղղությամբ ավիատոմսերի գները ամառվա և Ամանորի սեզոնին ռեկորդային բարձր էին՝ հասնելով մինչև 500 եվրոյին համարժեք դրամի: Դեկտեմբերի 18-ից Բեյրութից Երևան չվերթերի տոմսերը հասանելի կլինեն  140 եվրոյին համարժեք դրամով, իսկ Երևանից Բեյրութ տոմսերը` սկսած 148 եվրոյով:   

«Այս կերպ մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ զբոսաշրջության զարգացման գործում: Ցանկանում ենք, որ նշված երկրներից մեր ազգակիցներն ու զբոսաշրջիկները ժամանեն Հայաստան և դիմավորեն Նոր տարին այստեղ», - նշեց ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Արմենիա» ավիաընկերությունը հիմնադրվել 2015 թվականի դեկտեմբերին: Առաջին չվերթն իրականացվել է 2016 թվականի հուլիսի  7-ին՝ Լառնակա: Ավիաընկերությունը տարբեր ուղղություններով կանոնավոր չվերթեր է գործարկել՝ Բեյրութ, Թել Ավիվ, Միներալնիե Վոդի,Վորոնեժ։ Բացի դա` «Արմենիայի» օդանավերը չարտերային ուղևորափոխադրումներ են իրականացում Թեհրան, Սալոնիկ, Բարսելոնա, Տիվատ, Ռոդոս, Կորֆու, Հերակլիոն, Բաղդադ, Էրբիլ, Վենետիկ, Հռոմ, Շարմ էլ Շեյխ։ Ուղևորների հարմարավետության համար գործարկվել է  www.armeniafly.com կայքը, որտեղից կարելի է ձեռք բերել ավիաընկերության բոլոր կանոնավոր չվերթերի տոմսերը:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica