close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
+0°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական մշակույթից շատ բան եմ սովորել. Գլորիա Կամպաներ

Մշակույթ

26 Հոկտեմբերի 2017, 16:40
 Հայկական մշակույթից շատ բան եմ սովորել. Գլորիա Կամպաներ

Հոկտեմբերի 26-ին Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա իտալացի հանրահայտ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները։ Սա նվագախմբի և Գլորիայի երկրորդ համագործակցությունն է. կոլեկտիվն ու երաժիշտը համատեղ հանդես են եկել Բեյրութում։ 

Դաշնակահարուհին նվագախմբի հետ կատարելու է Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Yerkir.am-ի հետ զրույցում Կամպաները նշեց, որ նվագախումբը և դրա ղեկավար Սերգեյ Սմբատյանն են առաջարկել կատարել այդ գործը, որն իր ամենասիրած ստեղծագործություններից է, և երջանիկ է ևս մեկ անգամ անդրադառնալ դրան" «Ես երջանիկ եմ, քանի որ կատարում եմ իմ սիրած գործն իմ սիրած երկրում։ Ռախմանինովի այս կոնցերտն առաջին գործերից է, որ ես նվագել եմ, երբ դեռ փոքր էի։ Մանկուց երազել եմ օրերից մի օր նվագել այս կոնցերտը, և երազանքս իրականացել է 15 տարեկանում»,- ասում է նա։

Կամպաները նշում է նաև, որ Հայաստանն իր համար շատ հատուկ և կարևոր երկիր է, քանի որ երաժշտական աշխարհից շատ հայ ընկերներ ունի։ «Նրանք օգնության հասնող, բարի, սիրալիր մարդիկ են, ինչը ես երբեք մոռանալ չեմ կարող։ Շատ զգայուն սիրտ ունեք, զգայուն երաժիշտներ, և ձեր մշակույթից ես միշտ շատ բան եմ սովորել»,- ասում է դաշնակահարուհին։

Երաժշտությունը արվեստի այն ճյուղն է, որ ամենից մեծ ներգործությունն է ունենում մարդու վրա։ Գլորիա Կամպաները նշում է, որ երաժշտությունը ձայնի միջոցով վիբրացիա է առաջացնում մարդու հոգում։ Երբ մենք լսում ենք երաժշտության հնչյունները, ըստ դաշնակահարուհու, մեր հոգու խորքում ելևէջների տատանում և անդրադարձում է տեղի ունենում, երաժշտությունը հորդում, շրջանառվում է մեր ներսում` դիպչելով մեր հոգու խորքերին։ Կամպաները խոսքով՝ երաժիշտը ստեղծագործությունը նվագելիս իր ներսում պետք է ունենա դրական վիբրացիա, որպեսզի իր մեջ եղած սերը կարողանա հասցնել ունկնդրին։

Ամեն դասական երաժիշտ ունի իրեն հոգեհարազատ կոմպոզիտորը:  Կամպաների համար այդ կոմպոզիտորը Ռոբերտ Շումանն է, քանի որ նրա գործերը կատարելիս դաշնակահարուհին ամենաշատն է զգում կապը Աստծո, երկնային աշխարհի հետ։ «Շումանի արվեստը շատ տարբեր հույզեր է արթնացնում. ստեղծագործությունը կարող է սկսվել շատ հանգիստ, շատ փափուկ նոտաներով և անմիջապես անցնել բոլորովին այլ տրամադրության՝ փոթորկոտ երանգներ հաղորդող»,- ասում է նա։ Շումանից բացի, Գլորիա Կամպաներն առանձնացնում է նաև Ռախմանինովին, ում արվեստը նույնպես մեծապես հուզում է նրան։

Դաշնակահարուհին նշում է, որ երաժշտությունն իր համար կյանք է, սակայն իր համար մեծ նշանակություն ունեն նաև ընտանիքը, ընկերները, բոլոր այն մարդիկ, ում ինքն է սիրում, ովքեր իրեն են սիրում։ Երիտասարդ դաշնակահարուհին զբաղվում է յոգայով, հետաքրքրված է արևելյան դիսցիպլիններով: «Ես ամեն օր փորձում եմ ժամանակ գտնել դրանցով զբաղվելու համար, դա նախևառաջ նպաստում է իմ արվեստին, միաձուլում է մարմինն ու հոգին»,- նշում է նա։

Սպասելով ընդդիմութեան
14 Դեկտեմբերի 2018, 21:30 Սպասելով ընդդիմութեան
Մենք ենք, մեր կուռքերը
14 Դեկտեմբերի 2018, 19:59 Մենք ենք, մեր կուռքերը
Ձախդարձն անխուսափելի Է
14 Դեկտեմբերի 2018, 18:34 Ձախդարձն անխուսափելի Է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica