close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2018
-1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկեց Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն

Մշակույթ

26 Հոկտեմբերի 2017, 15:55
 Մեկնարկեց Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-ին Երեւանում առաջին անգամ մեկնարկեց Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե, որը տեղի կունենա Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ / ACCEA):

Այսօր թվային տեխնոլոգիաների միջոցով գեղարվեստական տպագրության նմուշի ստեղծումը դյուրին գործընթաց է, մինչդեռ դասական եղանակով տպագրական տախտակի (կլիշեի) պատրաստումը խրթին է եւ ժամանակատար: Այնուամենայնիվ, որքան էլ զարմանալի է, որոշ արվեստագետներ շարունակում են հրաժարվել թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից եւ նախընտրում են աշխատատար` վտանգավոր թթուների, թունավոր լուծիչների, յուղային հիմքով տպագրական ներկերի կիրառմամբ ուղեկցվող ավանդական եղանակները: Թերեւս, գեղարվեստական տպագրության հմայքն ու էությունը թաքնված են այդ երկարատեւ եւ դժվարին գործընթացներում:

Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալեի նպատակը ավանդական գեղարվեստական տպագրության ոլորտում առկա մերօրյա զարգացումները, միտումների ուսումնասիրությունն ու բացահայտումն է, ինչպես նաեւ դասական, այսօր հազվադեպ հանդիպող տեխնիկաների եւ արդի գաղափարների միախառնման եւ միահյուսման մշտադիտարկումը:

Բիենալեին կներկայացվի 227 արվեստագետների 447 աշխատանք` 50 երկրներից:  Միջազգային ժյուրիի կազմում են անվանի մասնագետներ Գերմանիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից եւ Հայաստանից  /Ինգա Հեամեգի (Էստոնիա), Ախիմ Կյոնեկե (Գերմանիա), Մաթեուշ Օտրեբա (Լեհաստան), Ալեքսանդրա Շտեհելի (Շվեյցարիա), Սոնա Հարությունյան (Հայաստան)/ :

Բիենալեի կազմկոմիտեի կողմից սահմանվել են գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներ: Լավագույն աշխատանքները կարժանանան նաեւ Բիենալեի պատվոգրերի:

Երեւանյան բիենալեն վստահաբար տարածաշրջանում գեղարվեստական տպագրությամբ զբաղվող արվեստագետների համար միջազգային նոր հարթակ կդառնա եւ կխթանի ոլորտի մասնագետների, ուսանողների, արվեստասեր հանրության հետաքրքրությունը դեպի արվեստի այս ճյուղը: 

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica