close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2018
+20°
+22°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2018
USD1480.99
GBP1682.62
EUR1594.84
RUB17.79
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո´չ կոմունալ ծախսերս են կրճատվել, ո´չ էլ աշխատավարձս է բարձրացել. Թոխատյանը՝ կոչում ստանալու մասին

Մշակույթ

26 Հոկտեմբերի 2017, 14:12
 Ո´չ կոմունալ ծախսերս են կրճատվել, ո´չ էլ աշխատավարձս է բարձրացել. Թոխատյանը՝ կոչում ստանալու մասին

Ինձ հաճախ են ասել՝ ծախված ես. միշտ ուզել եմ հասկանալ, թե ինչումն է իմ ծախված լինելը, ու չեմ կարողացել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

Նա նշեց, որ իրեն մեղադրել են նաև, որ ժողովրդական արտիստի կոչում է ստացել: Թոխատյանի հավաստմամբ՝ կոչում ստանալուց հետո իր կյանքն ընդհանրապես չի փոխվել՝ ո´չ դեպի լավը, ո´չ էլ դեպի վատը:

«Հա, վաստակավորը տվեցին, չկարողացան բացատրել, թե ինչի համար այդ կոչումն ինձ տվեցին, ու ես էլ հետ վերադարձրի այն: Ես միակն եմ, ով վերադարձրել է իր կոչումը: Հետո, երբ ժողովրդականի կոչում տվեցին, բացատրեցին՝ ինչի համար են այն տալիս, ու ընդունեցի դա: Կոչումից իմ ո´չ կենսական վիճակը, ո´չ կարգավիճակը չի փոխվել. երեկ ժողովրդական արտիստ չէի, ներկայացմանս մարդ չէ՞ր գալիս, թե՞ ես էի ավելի վատ խաղում: Ինձ ժողովրդական արտիստի կոչումը ոչ մի առավելություն չի տալիս. ո'չ ապրուստս է ձրի, ո'չ էլ կոմունալ ծախսերս են կրճատվել, ո'չ էլ աշխատավարձս է բարձրացել, ինչպես ապրել եմ, այնպես էլ շարունակում եմ ապրել»,- ասաց Թոխատյանը՝ հավելելով, որ իր աղջնակը շատ է ուրախացել մեդալի համար, փակցնում է բլուզին՝ դպրոց գնում

Հիշեցնենք, որ Թոխատյանին վաստակավորի կոչում էր շնորհվել   2003-ին, երբ մշակույթի նախարարը Ռոլանդ Շառոյանն էր: Թոխատյանը հրաժարվել էր կոչումից՝ ասելով, որ այն շնորհել են իրեն Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: «Իմ հարցին՝ արդյո՞ք որևէ ուշագրավ բան չեմ արել` «Խաթաբալա», «Մեր այբբենարանը», «Մեա կուլպա», այդպես էլ պատասխան չստացա, դրա համար էլ կարիքը չեմ տեսել և չեմ տեսնում կրել այդ կոչումը»,- բացատրեց դերասանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica