close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2018
-1°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2018
USD1482.99
GBP1666.33
EUR1591.13
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայել Պողոսյանը միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում մրցանակի է արժանացել

Մշակույթ

24 Հոկտեմբերի 2017, 12:25
 Միքայել Պողոսյանը միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում մրցանակի է արժանացել

Հայկական «Thank you, հայրի՛կ» կինոնկարի դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը Տուլայում  կայացած «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնում արժանացել է մրցանակի «Տղամարդու լավագույն դեր»-ի համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Պողոսյանը ֆիլմում ոչ միայն հանդես է գալիս որպես դերասան, այլև կինոնկարի պրոդյուսերն ու սցենարի համահեղինակն է։

Ֆիլմը հայկական արմատներով մի ամերիկուհու մասին է, ով առաջին անգամ պատահաբար հայտնվում է հայրենիքում և այնպես է սիրահարվում Հայաստանին, որ որոշում է տեղափոխվել և մնալ այստեղ:

Հիշեցնենք, որ արդեն 18-րդ անգամ անցկացվող «Ժպտա՛, Ռուսաստան» միջազգային կատակերգական ֆիլմերի փառատոնի նախագահը Ալա Սուրիկովան է։

Գնաճի մասին...
17 Հունվարի 2018, 14:46 Գնաճի մասին...

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica