close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի վերջո, պետք է հասկանանք, որ մեր հարևանը Լյուքսեմբուրգը չէ. Դավիթ Բաբայանը՝ սահմանին լարվածության մասին

Հասարակություն

23 Հոկտեմբերի 2017, 11:35
 Ի վերջո, պետք է հասկանանք, որ մեր հարևանը Լյուքսեմբուրգը չէ. Դավիթ Բաբայանը՝ սահմանին լարվածության մասին

Երեկ սահմանին տեղի ունեցած դեպքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ անհրաժեշտ է կյանքի կոչել հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմների ներդրումը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով շփման գծում լարվածության աճին:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ` հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:

Yerkir.am-ի դիտարկմանը, թե հետաքննության մեխանիզմ ստեղծելու գործընթացը կարծես փակուղի է մտնում, Բաբայանն արձագանքեց. «Ինձ թվում է` նախագահները քննարկել են հետաքննությունների մեխանիզմների ներդրման հարցը: Սահմանային հետաքննությունների մեխանիզմների ներդրման հարցն անընդհատ օրակարգում է»:

Մեր զրուցակցի խոսքով՝ միջազգային հանրությունն իր հստակ և կոշտ դիրքորոշումը պետք է հայտնի սահմանային նման դեպքերի վերաբերյալ:

Նա տեղեկացրեց նաև, որ շուտով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը մշտադիտարկում կիրականացնի արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:

Բաբայանի խոսքով՝ նախագահների հանդիպումից հետո սահմանային իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: «Մենք, ի վերջո, պետք է հասկանանք, որ մեր հարևանը Լյուքեմբուրգը չէ, և մենք ունենք չկարգավորված հակամարտություն: Ադրբեջանական կողմը հանդիպումներից առաջ կամ հանդիպումներից հետո առժամանակ որևէ քայլի չդիմելու փոխարեն սրում է իրավիճակը, որովհետև դա ահաբեկչության էությունն է»,- ասաց նա:

Բաբայանի համոզմամբ՝ ադրբեջանա-արցախյան հակամարտությունը երկու հարթություններում պետք է դիտարկել: «Մեկը բուն կարգավորման գործընթացն է, այսինքն` ընդհանուր եզրերի որոնումը, վերջնական կարգավորման տեսլական մշակելը, ինչը երկարատև գործընթաց է, և տեսանելի ապագայում դժվար թե ինչ-որ ռեալ տեղաշարժ լինի: Երկրորդը  տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, որպեսզի չկրկնվի 2016թ. ապրիլյան իրավիճակը, չսկսվի լայնածավալ պատերազմ և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ այլ տարբերակ, քան շարունակել պահպանել սահմանների անվտանգությունը, չկա:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica