close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահան Արծրունուն և «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն. Արմեն Ամիրյան

Մշակույթ

23 Հոկտեմբերի 2017, 10:36
 Վահան Արծրունուն և «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն. Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտարարություն է տարածել Վահան Արծրունու՝ «Զվարթնոց» տաճարում կայանալիք համերգի չեղարկման կապակցությամբ:

«Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները , ուստի հարկ եմ համարում մեկ անգամ ևս հրապարակավ բարձրաձայնել , որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաև հետագա ճակատագրի հետ որևէ առնչություն չեն ունեցել (համերգի կազմակերպիչ  «Շարմ» ընկերությունը համերգի համար տարածքի վարձակալության պայմանագիր չի ունեցել նույնիսկ): Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են և բանսարկություն:

Համերգի հեղինակ Վահան Արծրունուն և համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու , փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին: Առանց փաստերի և ենթադրությունների վրա արված մեկնաբանությունները համարում եմ ամեն գնով նախարարությանը քննադատելու միտումնավորություն:

Հարկ եմ համարում նաև ավելացնել, որ որևէ արվեստագետ , այդ թվում Վահան Արծրունին, ազատորեն կարող են իրենց ստեղծագործությունները ներկայացնել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ցանկացած սրահում կամ հարթակում՝ նախապես կնքելով պայմանագիր: Եթե կծագեն ֆինանսական դժվարություններ, ապա նախարարությունը պատրաստ է ֆինանսապես մասնակիորեն օժանդակել ( մինչ օրս այդպես էլ եղել է):  Կրկին հայտնում եմ համերգի չկայանալու մեղավորին բացահայտելու պատրաստակամությունս»,- ասվում է Արմեն Ամիրյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Վահան Արծրունին «Զվարթնոց»-ում  «Մաշտոց-Կոմիտաս» խորագրով համերգով պետք է հանդես գար, սակայն համերգը չեղարկվել է՝ «Շարմի» պարզաբանությամբ՝ տոմսերի ոչ բավարար վաճառքի և եղանակային պայմաններից ելնելով: Ուշագրավ է այն հանգամանքը, որ տոմսերի կեսից ավելին արդեն իսկ վաճառված է եղել: Մշակույթի նախարարն էլ պնդում է, որ համերգը չեղարկվել է, քանի որ նախարարության հետ կանխավ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս ամենից տուժել է մեկը՝ Վահան Արծրունին, նաև` նրա հանդիսատեսը, քանի որ պատմությունն իրականում բոլորովին այլ ենթատեքստ ունի՝ մշակութային քաղաքականության կամ քաղաքականության ուղղակի ազդեցությամբ: 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica