close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2017
+1°
+3°Ցերեկ
-4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում և բոլոր մարզերում ակտիվ նախապատրաստվում են հոկտեմբերի 21-ի համապետական 3-րդ շաբաթօրյակին

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2017, 17:28
 Երևանում և բոլոր մարզերում ակտիվ նախապատրաստվում են հոկտեմբերի 21-ի համապետական 3-րդ շաբաթօրյակին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը:

Նիստի սկզբում ներկայացվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկու  համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝  2017 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման համար անհրաժեշտ պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ,  իսկ աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ավելացել են  51.2 տոկոսով:  Զեկուցվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել են 1702-ը, շուրջ 442 միջնորդագիր է  ուղարկվել  ՏԻՄ մարմիններ, 254-ը դեռևս կատարման ընթացքի մեջ են:

Վ. Տերտերյանն անդրադառնալով հոկտեմբերի 21-ին նախատեսվող համապետական երրորդ շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներին, նշել է, որ արդեն իսկ  ծավալուն աշխատանքներ են կատարվել  և  դրանք շարունակվելու են մշտապես: Նա հորդորել է համապետական և մարզային կառույցների ներկայացուցիչներին բնակչությանը, պատկան մարմիններին  ակտիվությամբ ներգրավել շաբաթօրյակի աշխատանքներում:  «Կառավարությունը Կոշտ կենցաղային թափոնների մասին ռազմավարություն  ունի ընդունած,  և   այս բոլոր աշխատանքներն իրականացվում են  այդ համատեքստում: Ուղղակի մենք  ՀՀ վարչապետի կոչով նախաձեռնված «Մաքուր Հայաստան»  ծրագրով փորձում ենք իրավիճակը դարձնել կառավարելի, այսինքն՝ ունենալ մաքուր միջավայր, ավելի չապականել և  զուգահեռ ունենալ խոշոր աղբավայրեր, որոնցով հնարավոր կլինի խնդիրն ամբողջական կարգավորել: Մենք փորձում ենք շաբաթօրյակներով նաև այլ խնդիր լուծել՝ վերջիններս ունեն   նաև դաստիարակչական, քարոզչական նշանակություն, ինչը շատ կարևոր է»,-ասել է Վ. Տերտերյանը, տեղեկացնելով, որ առաջիկայում նախարարությունը  ԱԺ կներկայացնի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ  օրենքում փոփոխությունների նախագիծ,  և չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները  կձևակերպվեն ավելի հստակ:

Մարզերի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են  հոկտեմբերի  21-ին ծրագրված   շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանները, տեղեկացրել շաբաթօրյակին նախատեսվող կոլեկտիվների և քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն: Հանձնաժողովի անդամ, ՀՀ պաշտպանության  փոխնախարար  Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 21-ի շաբաթօրյակի շրջանակում ծառատունկ է կազմակերպվելու Եռաբլուր պանթեոնում: «Նախատեսում ենք ունենալ ջրավազան, որի միջոցով ոչ միայն պիտի ոռոգում իրականացնենք, այլև ապահովենք անհրաժեշտ պարարտանյութերով և հավելումներով:  Աշխատելու ենք  ճիշտ ժամանակահատվածում իրականացնել ծառատունկը և  հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ծառատունկի հետ կապված աշխատանքներն  հասցնելու ենք իրենց ավարտին»,- ասել է Ա. Դավթյանը:

 Ըստ Բնապահպանության նախարարության տրամադրած տեղեկանքի՝ «Սևան» ազգային պարկի աշխատակիցների կողմից պարբերաբար տարածքում իրականացվել են աղբի հավաքման և տարածքից դուրս բերման աշխատանքներ: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում կնքվել է հողի վարձակալության 875 պայմանագիր, որից 255-ը աղբահեռացման պայմանագրեր են: 255 կետերում տեղադրվել են աղբակողովներ:

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ներկայացվել է  ինտերակտիվ վիրտուալ տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները, ինչպես նաև առաջարկում է դրանց լուծման ժամանակակից, արագ և արդյունավետ տարբերակ: Այն միաժամանակ հանդիսանում է իրավիճակը հսկելու և վերահսկելու բաց և թափանցիկ մեխանիզմ: «Մաքուր Հայաստան» ծրագրի շաջանակում գործում է www.cleanarmenia.am պաշտոնական վեբ կայքը:

Հանձնաժողովի նիստի ավարտին ևս մեկ անգամ կարևորվել է ԶԼՄ-ների աջակցությունը «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը` հանրային գիտակցության բարձրացման գործում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում
ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում
24 Նոյեմբերի 2017, 11:33 ՀՄԸՄ-ի շաբաթ՝ Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica