close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ուզում եք 71 հոգի լինեք, ուզում եք` 171, միշտ ձեռքերներդ վեր եք բարձրացնում». Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը հետաձգվեց

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2017, 16:53
 «Ուզում եք 71 հոգի լինեք, ուզում եք` 171, միշտ ձեռքերներդ վեր եք բարձրացնում». Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը հետաձգվեց

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկը` Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև գրանցված միջադեպի հանգամանքները պարզելու համար:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դժգոհություն հայտնեց հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի բերած հակափաստարկների վերաբերյալ: «Պարոն Թովմասյանը նախարար, պատգամավոր ժամանակ ինչ օրենք ասես բերեց, մտցրեց, հիմա մեր նախագծի մասին ասում է, թե` համաձա՞յն եք` երկու պատգամավորների պահվածքն էլ քննենք»,- ասաց նա:

Ապա դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, ով նշել էր, թե միջադեպի հետ կապված իրեղեն ապացույցներ չկան: «Պարո'ն Պետրոսյան, որ Դուք էլ ասում եք, թե իրեղեն ապացույց չկա, գնացեք Ձեր կուսակցության պատգամավորների հետ խոսեք, տեսեք` ինչ են ասում: Նոր Ձեր կողքը նստած էր, ո՞ւր գնաց Նապոլեոն Ազիզյանը, հարցրեք նրան»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Նապոլեոն Ազիզյանը Փաշինյանի և Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպի ականատեսն է եղել, սակայն հերքել է, թե որևէ բան է տեսել:

Փաշինյանի խոսքով` հանձնաժողովը ստեղծվում է, որ իրավիճակը քննարկի: «Ի՞նչ ասել է, թե` ապացույց չկա: Էդ, որ ասում եք, թե հինգ տարի իրար հետ աշխատելու եք, մենք էլ ասում ենք, թե` պետք է իմանանք` ինչ պայմաններում ենք աշխատելու: Եթե այս միջադեպը գնահատական չստացավ, ապա, անկախ նրանից, թե հետո ապացույցներ կլինեն, թե` ոչ, նման դեպքերը միշտ էլ միջանցքներում կրկնվելու են»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով առաջարկին` պետք է նախագծի անունը փոխել, Փաշինյանն ասաց. «Սա մեր նախագիծն է, ունե՞ք ուրիշ նախագիծ, բերեք, դրեք շրջանառության մեջ: Ստեղծեք ժամանակավոր հանձնաժողով «ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոշիկները Արտաշես Գեղամյանով մաքրելու մասին»: Ստեղծեք, բերեք, ես էլ կողմ կքվեարկեմ»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև իրենց այն առաջարկին, որ հանձնաժողովը 10 հոգուց կազմված լինի: «Հրայր Թովմասյանն ասում է, թե մեկ հոգին ավելի է: Իբր հանրապետականների կարծիքները տարբեր են, այդ հանձնաժողովում էլ պետք է համակարծիք չլինեն, ուզում են ստեղծվելիք հանձնաժողովի 10 անդամը դարձնել 9-ը: Ուզում եք 71 հոգի լինեք, ուզում եք 171 հոգի եղեք, մեկ է` ձեռքերներդ մեկ հոգու նման վերև եք հանում: Սա մեր առաջարկած նախագիծն է, ուզում եք` ընդունեք, ուզում եք` մի' ընդունեք»,- եզրափակեց նա:

Ապա Թովմասյանը ևս մի քանի առաջարկներ արեց` կապված հանձնաժողովի անդամների թվի, նախագծի անվանափոխության հետ, ինչից հետո հիմնական զեկուցող Արտակ Զեյնալյանն ասաց. «Առաջարկում ենք հետաձգել քննարկումը: Պետք է քննարկենք առաջարկները»:

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica