close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սկսվել է լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրող կազմակերպությունների որակավորման գործընթացը

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2017, 13:42
 Սկսվել է լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրող կազմակերպությունների որակավորման գործընթացը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սկսվել է պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և հաշմանդամի սայլակ տրամադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի որակավորման գործընթացը:

Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել որակավորված կազմակերպությունների ցանկում: Ցանկում ներառված կազմակերպութունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն:

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք և (կամ) հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով իրականացվող որակավորման գործընթացին մասնակցելու համար կազմակերպությանը ներկայացվող պահանջներին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, փաստաթղթերը ներկայացնելու կարգին և այլ տեղեկատվությանը մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`  http://www.mlsa.am/?p=12004

Որակավորման գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման և ՀՀ ԱՍՀ նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N 121-Ա/1 հրամանի դրույթների՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունում ստեղծված մշտապես գործող որակավորման հանձնաժողովի կողմից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica