close
Եղանակը Երևանում
18 Հունիսի 2018
+19°
+28°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնս 2018
USD1482.68
GBP1641.14
EUR1560.05
RUB17.69
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՔԿՀ-ում գտնվելու իրավունքը կառավարությունը դիտո՞ւմ է որպես դռան «չխկլփակի» ու չխկլբացի» թույլտվություն. Փաշինյան

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2017, 13:28
 ՔԿՀ-ում գտնվելու իրավունքը կառավարությունը դիտո՞ւմ է որպես դռան «չխկլփակի» ու չխկլբացի» թույլտվություն. Փաշինյան

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, մեջբերելով օրենքի 48-րդ հոդվածը, նշեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտքի և ելքի իրավունք ունի, սակայն խնդիրներ և խոչընդոտներ են ծագում ԱԺ պատգամավորների համար: Նա նշեց, թե այս իրավիճակի մեկնաբանություններում կառավարությունը խճճվել է:

«Օրենքն ասում է, որ ԱԺ պատգամավորը կարող է անարգելք մտնել քրեակատարողական հիմնարկ: Պրակտիկայում կատարվում է հետևյալը` ուզում ենք մտնել X խցիկ, ասում են` չենք կարող թույլ տալ, որովհետև այնտեղ գտնվում է կալանավորված անձ, որի տեսակցությունների վրա արգելանք է դրված»,- ասաց պատգամավորը և նշեց, թե իրենք ասում են` տեսակցություն չենք ուզում, ուզում ենք կատարել մեր իրավունքը:

Փաշինյանի խոսքով` երկու օր առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իր առաջ մի ամբողջ մասնաշենքի դուռ են փակել` պատճառաբանելով, թե տեսակցությունների արգելք կա: Բայց, ըստ նրա, կառավարությունը շփոթմունքի մեջ է ընկել այն հարցում, որ խցում տեսակցության ինստիտուտ գոյություն չունի: «Տեսակցությունն իրականացվում է հատուկ սենյակում, իսկ խցում տեսակցության ինստիտուտ գոյություն չունի, հետևաբար` պատգամավորին թույլ չտալ մտնել խուց և ասել` սա տեսակցություն է, աբսուրդ է»,- հայտարարեց պատգամավորը և առաջարկեց հստակ սահմանել` ինչ է տեսակցությունը:

Ըստ Փաշինյանի` կառավարության պատասխաններում այլ անհեթեթություն էլ կա: «Ասում են` պատգամավորը կարող է շահագրգռվածություն ունենալ այդ մարդու գործի մեջ: Ներողություն, քրեակատարողական հիմնարկի քննիչը, դատախազը, ՄԻՊ-ը կարո՞ղ են շահագրգռվածություն ունենալ: Պետք է հսկիչներին էլ արգելել դուռը բացել-փակել, որովհետև, դուռը բացելով, տեսակցում է այդ մարդուն»,- շեշտեց պատգամավորը, ապա հավելեց. «Ի՞նչ է, պատգամավորի` քրեակատարողական հիմնարկում գտնվելու իրավունքը կառավարությունը դիտում է որպես դռան «չխկլփակի» ու չխկլբացի» թույլտվությո՞ւն»:

Նա առաջարկեց, որպեսզի նախաքննության մարմնի արգելքը չտարածվի 48-րդ հոդվածի վրա: Ըստ Փաշինյանի` անարգելք ելումուտ` նշանակում է, որ որևէ արգելանք չպետք է լինի պատգամավորի լիազորությունները սահմանելու ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Փաշինյանից հետաքրքրվեց` տեղյա՞կ է` Աղայանի բառարանում «տեսակցություն» բառը ինչ է նշանակում, ապա շարունակեց. «Մեր ընկալած տեսակցությունը նաև հանդիպումն է, իսկ խուց մտնելիս չես կարող ասել` ես նրան չհանդիպեցի: Դուք գտնում եք, որ տեսակցությունը հանդիպումը չէ՞»:

Փաշինյանն արձագանքեց, որ ասում է` քրեակատարողական հիմնարկի հսկիչն էլ է մտնում խուց, մինչդեռ արգելված է: «Ինչի՞ եք տեսակցում: Ուրեմն, ըստ Աղայանի բառարանի, մենք պետք է կալանավորված անձին գցենք Տարտարո՞սը, որպեսզի ոչ ոք չհանդիպի նրա հետ»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ տեղյակ չէ` Աղայանի բառարանում այդ բառն ինչպես է բացատրված, բայց նշեց, որ միշտ չէ, որ բառերն ըստ Աղայանի բառարանի են մեկնաբանվում:

Մեկը ճիշտ պետք է լինի…
17 Հունիսի 2018, 21:20 Մեկը ճիշտ պետք է լինի…

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica