close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանեփով աղանձ կարելի՞ է օգտագործել. Արտակ Զեյնալյան

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2017, 12:54
 Կանեփով աղանձ կարելի՞ է օգտագործել. Արտակ Զեյնալյան

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն առաջարկում են սահմանել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, խիստ ներգործող նյութերի կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի կոնկրետ չափորոշիչները։

ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ գլխավոր զեկուցող` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյաննը ընդգծեց, որ կատարվող փոփոխությունները նպատակ ունեն սահմանել, թե որ չափաքանակն է վտանգավոր համարվում։

Հարցով հարակից զեկուցող` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է որոշվելու այն չափաքանակը, որը վտանգ է ներկայացնում 18 տարին լրացած անձանց համար, որոնց օրգանիզմը դեռ անսովոր է նման թմրանյութերին։ «Թմրանյութերի ներգործությունն այս դեպքում չափելը դժվար կլինի»,- նշեց նա։

Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ խորհրդակցել են ՀՀ գլխավոր նարկոլոգի հետ և վերցրել միջինացված չափը։

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը չհամաձայնեց մտքի հետ՝ պնդելով, որ թմրանյութերն անընդհատ փոփոխվում են, և սահմանված ցանկը շատ արագ հնանում է։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը ևս նշեց, որ նախագծերում առաջարկվող փոփոխությունները չեն լուծի խնդիրը, քանի որ միջին քիմիկոսի միտքն ավելի արագ է փոխվում: Պատգամավորը նաև ընդգծեց, որ հստակ պետք է սահմանել, թե բժշկությունը բույսերն արդյո՞ք վտանգավոր է համարում, թե՞ ոչ։ «Կանեփով աղանձ կարելի՞ է օգտագործել, հետն էլ` հացի վրա»,- կատակեց պատգամավորը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, որպես բացթողում, նշեց, որ ինքնասպանություն կատարած անձանց պատշաճ փորձաքննություն չի կատարվում և չկա վիճակագրություն։ Նա առաջարկեց ինքնասպանություն կատարած անձանց արյան քննություն կատարել և հստակ վիճակագրություն կազմել, թե ինքնասպանություն գործածների քանի տոկոսի արյան մեջ է թմրանյութ պարունակվել։

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica