close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2017
-2°
+4°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը շատ մոտ է այն կարմիր գծին, որ միջազգային հանրության աչքին դառնա ոչ վստահելի գործընկեր. Միհրան Հակոբյան

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2017, 20:31
 Ադրբեջանը շատ մոտ է այն կարմիր գծին, որ միջազգային հանրության աչքին դառնա ոչ վստահելի գործընկեր. Միհրան Հակոբյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Սարգսյան-Ալիև հանդիպմանը, հանդիպումից ակնկալիքներին, հանդիպման մասին ադրբեջանական կողմի արձագանքներին և այլ հարցերի:

Ըստ Հակոբյանի` բանակցությունները չեն կարող դրական չլինել: Նրա կարծիքով` ավելի լավ է անվերջ բանակցել, քան պատերազմել: «Բանակցային գործընթացը հենց հայկական կողմի շահերից է  բխում, որովհետև երկար տարիներ Ադրբեջանի ղեկավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի Մինսկի գործընթացը վիժեցնի, որպեսզի հակամարտության կարգավորման գործընթացը տեղափոխի այլ հարթակներ, այլ ձևաչափեր, բայց նրա մոտ ոչինչ չի ստացվել»,- ասաց պատգամավորը:

Հակոբյանը հիշեցրեց Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունն իր ներքին լսարանի համար, թե միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է, որպեսզի ճանաչի Ղարաբաղը: Ըստ նրա`  սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը դժգոհ է բանակցային գործընթացից:

«Որևիցե անգամ հայկական կողմից լսե՞լ եք` հայկական կողմը դժգոհ է բանակցային այս ձևաչափից և ցանկանում է  հրաժարվել: Եթե նման հայտարարություն չի եղել, դա նշանակում է, որ բանակցություններից հայկական կողմը գոհ է: Ադրբեջանը հայտնվել է անելանելի վիճակում և մեկուսացման շեմին է կանգնած: Մենք պետք է ֆիքսենք ևս մեկ անգամ, որ եթե Ադրբեջանը վերջնականորեն չի հրաժարվում բանակցային գործընթացից և դուրս չի գալիս Մինսկի խմբի ձևաչափից, դա նշանակում է  մեկ բան` հայկական կողմը տարիների ընթացքում իր հաշվին այնպիսի հաջողություններ է գրանցել, որ Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան փորձել ժամանակ ձգել և փորձել ինչ-որ բաներ պոկել»,- շեշտեց նա: 

Հակոբյանից հետաքրքրվեցինք նաև Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարության մասին, թե Սարգսյանը խախտել է Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն` հայտարարություն պետք է արվեր միայն համաձայնեցված հարցերի վերաբերյալ: Պատգամավորի խոսքով` ՀՀ նախագահը որևէ նոր բան չի ասել: «Սա նորություն չէ, և Սերժ Սարգսյանը սենսացիայի մասին չի խոսել: ՀՀ նախագահը բազմիցս շեշտել է` Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միակ ճանապարհն այն է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա նախագահի կողմից բազմաթիվ հեղինակավոր հարթակներից հնչեցված կարծիք է, որը ևս մեկ անգամ նա Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշեց»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց. «Թե Մամեդովն ինչո՞ւ է ոգևորվում կամ ինչո՞ւ է վրդովվում, դա թողնենք իրենց: Համենյան դեպս, Ադրբեջանի ղեկավարությունն ունի այդ բարդույթը և ցանկանում է ներքին լսարանի տրամադրությունները և վրդովմունքը փարատել, որովհետև մեկ այլ բան են խոսում իրենց ներքին լսարանի համար, մեկ այլ բան են բանակցում միջազգային համանախագահների ներկայությամբ»:

Հակոբյանը շեշտեց, որ բացառել չի կարելի, որ այս անգամ էլ Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները կթողնի անկատար: «Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի նախագահն ամենաբարձր մակարդակում` եռանախագահների, անգամ` գերտերությունների ղեկավարների ներկայությամբ պայմանավորվում է, բայց գործով ապացուցում, որ ինքը պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն չունի և անում է  այն, ինչ հարմար է գտնում»,- ասաց նա:

Հակոբյանն անդրադարձավ նախագահների հանդիպումից առաջ սահմանին տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմի սարդանքի հետևանքով դարձյալ զոհ ունեցանք: «Բանակցություններից առաջ տեղի ունեցած այդ տխուր միջադեպը խոսում է  այն մասին, որ մենք պետք է այս անգամ ուշի ուշով հետևենք, թե Ադրբեջանի ղեկավարությունն ինչ վարքագիծ կդրսևորի: Կհարգի՞ իր իսկ պայմանավորվածությունը, թե՞ հերթական անգամ մեկ այլ բան կպայմանավորվի, մեկ այլ բան կանի»,- ասաց նա, ապա կարծիք հայտնեց` դա էլ երկարատև չէ:

Պատգամավորի խոսքով`  Ադրբեջանը շատ մոտ է  այն կարմիր գծին, որ ինչ-որ մի պահի միջազգային հանրության աչքին դառնալու է ոչ վստահելի գործընկեր և այլևս չդիտարկվի որպես վստահելի գործընկեր` այստեղից բխող բոլոր հետևանքներով թե’ Ադրբեջանի ղեկավարի, թե' այդ պետության համար: 

ՃՏՊ` Վանաձորում
24 Նոյեմբերի 2017, 23:34 ՃՏՊ` Վանաձորում
Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica