close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+20°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջին քայլն արված է. «Եվա» ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի նախընտրական ցուցակում

Մշակույթ

16 Հոկտեմբերի 2017, 15:28
 Առաջին քայլն արված է. «Եվա»  ֆիլմն ընդգրկվել է  «Օսկար»-ի նախընտրական ցուցակում

Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաև Հայաստանը:  Այս մասին տեղեկացնում են Հայկական ազգային կինոակադեմիայի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հայկական ազգային կինոակադեմիան տվյալ անվանակարգի համար այս տարի ընտրել էր Անահիտ Աբադի  «Եվա» ֆիլմը:

Ամերիկյան կինոակադեմիայի  «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի ռեկորդային թվով երկրներ են հայտեր ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:  

«Եվա» ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

Ֆիլմի մասին մանրամասներն` այստեղ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica