close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկեց համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Մշակույթ

13 Հոկտեմբերի 2017, 19:26
 Մեկնարկեց համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Կրթության և գիտության նախարարության Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի է ունեցել ազգային տոներին նվիրված Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ցուցահանդեսին մասնակից աշակերտների ծնողներ և ուսուցիչներ:

Այս տարվա նկարչական մրցույթի թեման հայկական ժողովրդական, եկեղեցական և պետական տոներն են, որոնք արտացոլվել են ցուցադրված մանկական ստեղծագործություններում: Սփյուռքի մասնակիցների համար, որպես թեմատիկ ստեղծագործությունների խորագիր առաջարկվել է տեղական նշանակության տոների և  ավանդույթների պատկերավորումը՝ նպատակ ունենալով բացահայտել սփյուռքի հայաշատ բնակավայրերում ձևավորված ազգային ավանդույթների և տոնակատարությունների առանձնահատկությունները:

 Նկարչական մրցույթ-փառատոնը անցկացվում է 2010 թվականից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ: Նպատակն է նպաստել մանկական ստեղծագործության զարգացմանը, Սփյուռքում և Հայաստանում շնորհալի մանուկների հայտնաբերմանը: Մրցույթ-փառատոնն ավանդաբար անցկացվում է երկու փուլով: Ցուցահանդեսի բացումը նշանավորում է առաջին փուլի  ավարտը և երկրորդ փուլի սկիզբը, որն ամփոփելուց հետո կհայտարարվեն վերջնական հաղթողները:

2017թ. մրցույթ-փառատոնի առաջին փուլում ներկայացվել է Հայաստանի, ԼՂՀ-ի և Սփյուռքի (ԱՄՆ, Արգենտինա, Եգիպտոս, Թուրքիա, Լիբանան, Ռուսաստան, Ուզբեկստան, Իրան, Հորդանան, Ուկրաինա, Վրաստան, Քուվեյթ, Ֆրանսիա) 15 երկրների 145 հաստատության շուրջ 1320 աշխատանք: Ներկայացված աշխատանքներից ցուցահանդեսի համար ընտրվել է 190 ստեղծագործություն:

 

 

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica