close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2017
USD1481.73
GBP1633.72
EUR1568.97
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարեն Կարապետյանը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2017, 21:07
 Կարեն Կարապետյանը մասնակցել է ՀՀ և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է 25-ամյա արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային և ուղղակի պարզ մարդկային կապերը:

Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է. 

«1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր: Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով և շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին և իրավիճակում: Որո՞նք էին դրանք.

90-ականներին դրանք հիմնականում կապված էին Հայաստանում շուկայական տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման հետ, ինչպես նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանը, հումանիտար բնույթի ծրագրեր էին:

90-ականների վերջից անցում կատարեցինք համագործակցության նոր ձևաչափի՝ հանուն կայուն տնտեսական զարգացման, շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար: Շարունակեցինք աշխատել քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և կայացման վրա: 

Ներկայում շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիիվ ծրագրերի վրա:

Այսօր ուզում եմ նաև անդրադարձ կատարել այն փաստին, որ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն այսօր մեզ հյուրընկալում է, և որն այս տասնամյակների ընթացքում հազարավոր բարձրակարգ կադրեր է տրամադրել Հայաստանին, ևս կայացել է Միջազգային զարգացման գործակալության և բազմաթիվ բարերարների ներգրավման շնորհիվ: Ամերիկյան համալսարանը հանդիսանում է մեր որակյալ կրթական հաստատություններից մեկը, և ողջունելի է, որ տարեցտարի այն ընդլայնվում է և առաջարկում էլ ավելի ընդգրկուն կրթություն մեր ուսանողներին:

Հարգելի գործընկերներ,
Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում են Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտենցիալ, որ պետք է զարգացնենք և իրականացնենք:
Ներկայում Հայաստանն անցնում է բարեփոխումների նոր փուլի միջով:

Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում` ապահովելու կայուն, երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար: Մեզ անհրաժեշտ է արդյունավետության շեշտակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություններ: 

Իմ ելույթի սկզբում նշեցի, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ տարիների ընթացքում իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով: Ներկայիս մեր ամենակարևոր հրամայականներից են այն բարեփոխումները, որոնք իրականացնում ենք Հայաստանում, և մենք չենք թաքցնում, որ ակնկալում ենք մեր գործընկերների անմիջական և ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ՝ այս կարևորագույն բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հուսով եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ այս 25 տարիների հիմքի վրա ամրացած և կայացած համագործակցությունն առաջիկա տարիներին ավելի կընդլայնվի, և մենք նոր որակ և մակարդակ կհաղորդենք մեր հարաբերություններին:
Սրտանց շնորհավորում եմ և ցանկանում եմ լավ տրամադրություն: Շնորհակալություն»:

Զգաստանալու պահը
20 Հոկտեմբերի 2017, 12:46 Զգաստանալու պահը
Ալիևը Թուրքիայում է
20 Հոկտեմբերի 2017, 10:16 Ալիևը Թուրքիայում է

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica