close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահների հանդիպումը չի կարող երաշխիք լինել, որ Ադրբեջանը չի դիմի ռազմական գործողությունների

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2017, 16:05
 Նախագահների  հանդիպումը չի կարող երաշխիք լինել, որ Ադրբեջանը չի դիմի ռազմական գործողությունների

Այսօր` կառավարության նիստից հետո, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանն ու բանակցությունների ներկա ընթացքի մասին հարցերին: Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արդեն հայտարարել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պատրաստ են հանդիպել ու բանակցել:

Հարցին, թե արդյո՞ք, այդ հանդիպմանն ընդառաջ, Հայաստանը ստացել է անվտանգության երաշխիքներ միջազգային հանրությունից, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հանդիպումն ու անվտանգության երաշխիքներն իրար հետ պետք չէ կապել, չնայած գործընթացն, ընդհանուր առմամբ, երաշխիքների հետ կապված է: Իրականում կրակի դադարեցման ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցման մասին կա 1995թ. եռակողմ՝ Հայաստան-Արցախ-Ադրբեջան համաձայնագիր, ուրեմն ռազմական գործողությունների դադարեցումը և վստահության մեխանիզմների ձևավորումը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Այն, որ դրանից անցել է 20 տարի, և բանակցային գործընթացում առաջընթաց չկա, պայմանավորված է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմամբ: Ինչպե՞ս կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն»,- ասաց փոխնախարարը:

Ըստ նրա` այն, որ Ադրբեջանը խուսափում է միջազգային հանրության առջև ստանձնած իր պարտավորություններից, արդեն իսկ հարցականի տակ է դնում ապագա համաձայնությունները:

Հարցին` ունե՞նք երաշխիք, որ բանակցությունների հեռանկարը կբացառի ռազմական գործողությունների վերսկսումը Ադրբեջանի կողմից, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե չունենք: Ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականությունը և չի հրաժարվում այդ քաղաքականությունից առ այսօր»:

 

 

Կորած երեխային գտել են
21 Հոկտեմբերի 2017, 10:25 Կորած երեխային գտել են

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica