close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2017
USD1481.73
GBP1633.72
EUR1568.97
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կստեղծվի միասնական երթուղային ցանց Հայաստանի ողջ տարածքում

Տնտեսական

12 Հոկտեմբերի 2017, 15:04
 Կստեղծվի միասնական երթուղային ցանց Հայաստանի ողջ տարածքում

Այսօր կառավարության նիստում  հավանություն տրվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին:

Տրանսպորտի, կապի և ՏՏ  նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև` դեպի Երևան:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հավելեց, որ նախ ստեղծելու են  օրենսդրական դաշտ, որը կկարգավորի այն նոր տրանսպորտային ցանցը, որն ուզում են ստեղծել: «Տրանսպորտային ցանցը մենք ուզում ենք առաջարկել, որպեսզի այնպես չլինի, որ որոշ բակավայրեր դուրս մնան քարտեզից, լոտեր կառուցենք, որտեղ կհամախմբվեն շահավետ և ոչ շահավետ խմբերը, որպեսզի բիզնեսի համար դառնա շահավետ նախաձեռնություն»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանի խոսքով՝  նախատեսվում է միասնական ցանց կառուցելուց հետո երկարատև պայմանագրեր կնքել, որպեսզի ներդրողները համոզված լինեն, որ երկարատև աշխատանք ունեն:

Նախարարը նաև հավելեց, որ օրենքն ընդունելուց հետո պիլոտային ծրագիր են իրականացնելու, որից հետո, ուսումնասիրելով արդյունքները, կփորձեն հետագայում հաստատել միասնական երթուղային ցանցը:

Կարեն Կարապետյանը նախատեսվող ժամկետներով հետաքրքրվեց, և Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մոտակա երկու-երեք ամսում կիրականացվի պիլոտային ծրագիրը, իսկ ցանցն ավելի խորը ուսումնասիրելուց հետո նոր միայն կհաստատվի: Նախարարը դժվարացավ ժամկետներ նշել` ասելով, որ հավանաբար մեկ տարի հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել միասնական երթուղային ցանցի մասին:

Վարչապետին այդ պատասխանը չբավարարեց:  «Չէ: Պիլոտային արդյունքների հիման վրա մենք ցանցը նայում ենք: Այդտեղ բարդ բան չկա: Դրա տրամաբանությունն ենք նայում, գործող պայմանգրերի ժամկետներն ենք նայում և հայտարարում ենք, թե ինչ ցանց և  ինչ ներդրող ենք ակնկալում»,- ասաց նա:

Այսպիսով՝ միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով: Արդյունքում` կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ: Օրենքների նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորում, բոլոր բնակավայրերի տրանսպորտային սպասարկման ապահովում, ուղևորափոխադրումների բնագավառում սպասարկման որակի և անվտանգության բարձրացում:

 

 

Զգաստանալու պահը
20 Հոկտեմբերի 2017, 12:46 Զգաստանալու պահը
Ալիևը Թուրքիայում է
20 Հոկտեմբերի 2017, 10:16 Ալիևը Թուրքիայում է

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica