close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2017
USD1481.73
GBP1633.72
EUR1568.97
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը Հայաստանի համար շահեկան դիրքերից է լինելու. քաղաքագետ

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2017, 13:46
 Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը Հայաստանի համար շահեկան դիրքերից է լինելու. քաղաքագետ

Քաղաքագետ Արթուր Ղազարյանն այսօր լրագրողներին ասաց, որ թեև Սարգսյան-Ալիև հանդիպումը հերթական հանդիպումներից է, բայց այս անգամ Հայաստանի համար ավելի շահեկան դիրքերից ենք նստելու բանակցությունների սեղանի շուրջ:

«Կլինի հերթական հանդիպում, բայց` Հայաստանի համար շահեկան դիրքերից, որովհետև այս ընթացքում Ադրբեջանի դեմքը պատռվեց միջազգային հարթակում` որպես բռնատիրական, որպես նավթադոլարները դեպի եվրոպական քաղաքական գործիչներ լոբբիստական գործունեություն իրականացնելու համար ուղղորդող, որը դատապարտվեց աշխարհի կողմից: Այս առումով Ադրբեջանը ոչ շահեկան դիրքերում է այս անգամ նստելու բանակցային սեղանի շուրջ»,- նշեց նա:

Ըստ քաղաքագետի` որոշ գնահատականներ, ակնկալիք կա, որ այս անգամ որոշակի ելակետ կլինի կամ, տեսական բանակցություններից զատ, գործնական ինչ-ինչ քայլեր կլինեն: Սակայն նա նշեց, որ այս տեսակետներին թերահավատորեն է վերաբերվում: «Բայց այն հանգամանքը, որ Ադրբեջանի վրա, իրոք, ճնշումներ կան, հնարավոր է` նա իր նախկին քաղաքական գծից հետ կանգնի և փորձի գնալ զիջումների»,- կարծիք հայտնեց բանախոսը:

«Մյուս կողմից` այդ` զիջումներ ասվածը տարբեր գնահատականների են արժանանում: Խոսվում է հայկական 5 ազատագրված շրջանների կամ զիջման մասին, բայց այստեղ ես լավատես եմ: Նման բան հնարավոր է քննարկվի, բայց գործնականում դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, կամ ինչ-որ բան չի ստորագրվի»,- ասաց Ղազարյանը:

Իր այս տեսակետը բանախոսը բացատրեց նրանով, որ որքան էլ պայմանավորվածություն ձեռք բերվի, եթե արցախահայությունը դրան դեմ արտահայտվի, դա պարզապես կդառնա թղթի կտոր:

Հարցին` Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ, կարող է վերջին անգամ հանդիպել Ալիևի հետ, այս տեսանկյունից առաջընթաց հնարավոր համարո՞ւմ է կոնֆլիկտի լուծման հարցում, Ղազարյանը պատասխանեց. «Առաջընթաց որևէ դեպքում չեմ տեսնում: Երկու օր առաջ մենք ցավալի կորուստ ունեցանք սահմանին, ուրեմն այս փուլում առաջընթացի մասին խոսել, բնականաբար, չենք կարող: Այնպես չէ` դրանով վերջին էջը փակվում է: Հակառակ սրան` չմոռանանք, որ Արցախում նախագահական կառավարման համակարգ ձևավորվեց: Այդ հանգամանքը չպետք է անտեսենք: Ունենք Արցախի Հանրապետություն, որտեղ նախագահական համակարգ է, և վաղ, թե ուշ բանակցությունների սեղանի շուրջ իր խոսքը պետք է ասի Արցախը»: 

Զգաստանալու պահը
20 Հոկտեմբերի 2017, 12:46 Զգաստանալու պահը
Ալիևը Թուրքիայում է
20 Հոկտեմբերի 2017, 10:16 Ալիևը Թուրքիայում է

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica