close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը խոսել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Հասարակություն

12 Հոկտեմբերի 2017, 12:04
 ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը  խոսել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Ադրբեջանը զենք կգներ ուրիշից, եթե այն նրան չվաճառեին ՀԱՊԿ անդամները: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ պետություններ համագործակցում են, ապա դրա համար կան ինստիտուտներ, որոնք խորապես և լրջորեն գնահատում են իրավիճակը: Ես այնպես եմ հասկանում, որ գլխավոր խնդիրը հավասարակշռության պահպանման մեջ է, հնարավոր է` նաև հակամարտության վերջնական կարգավորման»,- ասել է Սիդորովը:

Նա հույս է հայտնել, որ տարբեր կառույցների գործողությունները, ի վերջո, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը:

Ըստ Սիդորովի` ռուսական լավ ասացվածք կա` «Սուրբ տեղը դատարկ չի մնում»: «Եթե Ադրբեջանը մտադիր է զենք գնել, ապա կգնի այն»,-ասել է նա:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica