close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+15°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եհովայի վկաներին և Հայ Առաքելական եկեղեցին համեմատելը նույնն է, ինչ ճնճղուկին արծվի հետ համեմատես. նախարար

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2017, 16:08
 Եհովայի վկաներին և Հայ Առաքելական եկեղեցին համեմատելը նույնն է, ինչ ճնճղուկին արծվի հետ համեմատես. նախարար

Խորհրդարանում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարց ուղղեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: «Երբ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը փոխվեց, կառավարության կողմից զինծառայությունից ազատման վերաբերյալ որոշումներում, ըստ մեր ուսումնասիրության, մեծ թիվ էին կազմում Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները: Եհովայի վկաները ընդամենը 400 հոգի էին, որ դատապարտվել էին ազատազրկման՝ զինծառայությունից խուսափելու հիմքով, որովհետև այն ժամանակ օրենքը թույլ չէր տալիս: Հիմա ո՞վ զինծառայության հետ ավելի շատ խնդիր ունի՝ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորնե՞րը, թե՞ Եհովայի վկաները, որոնց դարձրել եք, չգիտեմ ինչ: Պարզվեց՝ սատանան այնքան սարսափելի չի, ինչքան դրա մասին խոսում են»,- հայտարարեց Սաքունցը:

Նախարարն արձագանքեց. «Ես չեմ ուզում անդրադառնալ Եհովայի վկաների դերակատարությանն այս կամ այն երկրում: Մեր իրականության մեջ Հայաստանի պետության, ժողովրդի պատմության անցած ճանապարհին երկուսը համեմատելը նույնն է, ինչ ճնճղուկին արծվի հետ համեմատես, նույնն է՝ ինչ ծառը անտառի հետ համեմատես կամ վտակը՝ օվկիանոսի հետ: Ամեն մեկն ունի իր ազատության իրավունքը, նաև` խղճի, կրոնի: Մենք այդ բոլոր իրավունքները հարգում ենք, դրանք Սահմանադրությամբ, օրենսդրորեն պաշտպանված են, բայց նույն օրենքն ասում է, որ եկեղեցին բացառիկ դերակատարում ունի, նախատեսում է, որ օրենքով կարող են հատուկ հարաբերություններ կարգավորվել, և մենք այդ օրենքից օգտվելու ենք: Գոնե որպես իշխող կուսակցություն, որպես մեծամասնություն ունեցող կուսակցություն` դա առաջ ենք տանելու, հետո երբ այլ մեծամասնություն կձևավորվի, հնարավոր է, որ այլ մոտեցումներ լինեն, մենք էլ, որպես ընդդիմություն, դրա դեմ կպայքարենք, ոչ մի խնդիր չկա»:

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica