close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+10°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե բանակում կան ստիպողաբար աղոթելու և մկրտելու դեպքեր, խստորեն կպատժեմ այդ մարդկանց. նախարար

Քաղաքական

11 Հոկտեմբերի 2017, 12:48
 Եթե բանակում կան ստիպողաբար աղոթելու և մկրտելու դեպքեր, խստորեն կպատժեմ այդ մարդկանց. նախարար

Խորհրդարանում շարունակվում են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ խորհրդարանական լսումները: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ասաց, որ բանակում չպետք է լինի հավատաքննություն: «Աթեիստներին, ոչ Առաքելական եկեղեցու հետևորդներին ստիպում են խաչակնքվել, աղոթել, մկրտվել, սա ինչպե՞ս է կարգավորվելու»,- հարցրեց նա:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ինքը` որպես Առաքելական եկեղեցու հետևորդ և մարդ, ով համարում է, որ եկեղեցու դերակատարությունը մեծ է հայոց պատմության մեջ, հատկապես` պետականության բացակայության ժամանակ, անելու է այնպես, որ բանակի կապը եկեղեցու հետ օրենքի շրջանակներում լինի այնքան ամուր, ինչքան հնարավոր է: «Վեհափառ հոր ջանքերը բանակում հոգևոր արժեքներ սերմանելու ուղղությամբ տվել են և տալու իրենց արդյունքները: Մեր հոգևոր սպասավորների ինստիտուտը մեծ դերակատարում ունի` և' որպես բանակային հոգեբանների, և' որպես ավագ ընկերների` զինվորի կողքին կանգնելու: Մենք այդ ինստիտուտը պետք է շարունակենք ուժեղացնել»,- հայտարարեց նա:

Սարգսյանը նշեց, որ բանակում չկա որևէ պարտադրանքի դեպք: «Բանակում ստիպողաբար աղոթել և մանավանդ` մկրտելու դեպքեր ինձ հայտնի չեն: Եթե ունեք այդպիսի դեպքեր, տվեք, ես շատ հետևողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել»,- ընդգծեց նա, ապա հավելեց. «Եթե խոսքը գնում է այն մասին, որ ես պարբերաբար լինում եմ Էջմիածնում, ես շարունակելու եմ դա անել, որովհետև բացառիկ եմ համարում այն արժեքները, որ մեր Առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում` առհասարակ, և' մեր մոտիվացման տեսակետից, և' մեր երկրի ամրապնդման, և' պաշտպանության ապահովման տեսակետից»,- ասաց նախարարը:

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica