close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է Հմայակ Բդեյանը

Մշակույթ

9 Հոկտեմբերի 2017, 10:29
 Կյանքից հեռացել է Հմայակ Բդեյանը

Հոկտեմբերի 6-ին, 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, խեցեգործ, գեղանկարիչ Հմայակ Բդեյանը:

Հմայակ Բդեյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

***

Ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում: 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայիգեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր՝ արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ։ Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։

Նրա աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները:

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պարգևներ`

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)

Մովսես Խորենացու մեդալ (2016): 

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica