close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը ծա՞նր կտանի. «Օսկար»-ի ներկայացվելիք «Եվա» ֆիլմը կբացահայտի Արցախի պատմությունը

Մշակույթ

7 Հոկտեմբերի 2017, 12:10
 Ադրբեջանը ծա՞նր կտանի. «Օսկար»-ի ներկայացվելիք «Եվա» ֆիլմը կբացահայտի Արցախի պատմությունը

Տեղեկացրել էինք, որ «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի համար այս տարի հայկական կողմից կներկայացնի կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» դրաման: 

Ֆիլմի գլխավոր դերակատարը` Նարինե Գրիգորյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, ի դեմս ֆիլմի հերոսուհու` Եվայի, ռեժիսորն ուզում էր ստանալ հայ կնոջ մի նոր կերպար, ուժեղ կերպար, որին չես ուզում օգնել, չես խղճում:

«Հերոսուհին շատ զուսպ ու ուժեղ է` ի տարբերություն Նարինեի. Անահիտն անընդհատ «հավաքում էր» ինձ, և այդ առումով նոր կերպար եմ ստացել: Կարծում եմ` հաղթանակ է, երբ կարողանում ես քեզ չնման մեկին ստանալ, իհարկե, սա Անահիտի շնորհիվ էր: Եվան անընդհատ ինչ-որ քայլ է անում, նա շատ ուժեղ կին է, որն իր սկզբունքին դավաճանում է, ու… սխալներն են սկսվում»,- ասաց դերասանուհին:

 Նա նշեց նաև, որ ֆիլմն ամենևին էլ Եվայի մասին չէ, Եվայի միջոցով հետպատերազմյան կյանքի դրոշմն է ներկայացվում, այսինքն` հերոսուհու աչքերով մի ամբողջ արցախյան սահմանամերձ գյուղի կյանք է բացվում: «Տեսեք` Եվայի երեխային կարող են իրենից վերցնել, և նա փախչում Արցախի սահմանամերձ գյուղերից մեկը: Արցախցին այնքան դժվարություններ է տեսել ու կոփվել` ամեն ինչից չեն լացում: Ռեժիսորն էլ այդպիսի Եվա էր ուզում ստեղծել: Ֆիլմում չկա պատերազմ հասկացությունը, թշնամի բառը, այսինքն` ադրբեջանական կողմը «բռնվելու» բան չի ունենա, սակայն ֆիլմն իրականում Արցախի պատմությունը կբացահայտի: Բացի այդ` հետաքրքիր է փաստը, որ Իրանը Արցախում ֆիլմ է նկարահանել, ու չգիտեմ` որքանո՞վ Ադրբեջանը դա ծանր կտանի»,- ասաց Գրիգորյանը:

 «Պատերազմն իր վախերն ունի, պատերազմից հետոն՝ իր». ֆիլմում, ըստ դերասանուհու, նման նախադասություն կա, և ֆիլմն էլ հենց այդ հետոն է ցույց տալիս մարդկային պատմությունների միջոցով: Բացի այդ` Գրիգորյանի խոսքով, ռեժիսորն ուզեցել է նաև ֆիլմի միջոցով հայկական սովորույթները ներկայացնել` հարսանիք, թաղում…

Ինչ վերաբերում է ֆիլմը «Օսկարի» ներկայացնելուն, ապա, ըստ Գրիգորյանի, պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ:  «Ինձ համար կարևորն այն է, որ միջազգային հարթակում կներկայացվի Արցախի պատմությունը` զուգահեռ պատմություններով, իսկ «Օսկարը»… Ֆիլմն իրականում արդեն իսկ գնահատվել է դրսում` մասնակցելով Մոնրեալի, ԱՄՆ-ի և Ավստրիայի ակադեմիական փառատոներին: Բայց, այնուամենայնիվ, մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ, ինչ կլինի` կլինի»,- ասաց նա:

Ի դեպ, ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Շուշիում, Քարին տակում և Ծաղկաշատում /Ղշլաղ/: Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ: 

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica