close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+4°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհահռչակ ECM records-ը հրատարակել է Կոմիտասի գործերը` Լուսինե Գրիգորյանի ներկայացմամբ

Մշակույթ

7 Հոկտեմբերի 2017, 10:48
 Աշխարհահռչակ ECM records-ը հրատարակել է Կոմիտասի գործերը` Լուսինե Գրիգորյանի ներկայացմամբ

Այսօր` ժամը 17:00-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կկայանա Լուսինե Գրիգորյանի «Կոմիտաս «Յոթ երգ» դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը:

Ձայնասկավառակը թողարկվել է ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող ECM records-ի կողմից։ Այս ընկերությունը աշխարհին է ներկայացրել այսօրվա մեծանուն երաժիշտներից շատերին, օրինակ՝ Արվո Պիարտին, Քեյթ Ջարեթթին, Չիկ Քորեային, Գիդոն Կրեմերին, ինչպես նաև մեր հայրենակիցներ Տիգրան Մանսուրյանին, Քիմ Քաշքաշյանին և այլոց։

Սա այն եզակի դեպքերից է, երբ հանրահայտ ընկերություններից մեկն է հրատարակում և աշխարհին ներկայացնում Կոմիտասի ստեղծագործությունները։

Խտասալիկի գրքույկը գրված է հեղինակավոր երաժշտաքննադատ Փոլ Գրիֆիցի կողմից, որը երկար տարիներ եղել է «Նյու Յորք թայմս»-ի երաժշտական գլխավոր  խմագիրը։ Նա Կոմիտասի կատարած աշխատանքը համեմատում է Բելլա Բարտոկի աշխատանքի հետ, վեր հանում Կոմիտասի սկզբունքների յուրահատկությունը: «Մինչ Բարտոկի  ստեղծագործությունները վաղուց իսկ մտել են համաշխարհային դասական երաժշտության նվագացանկ, Կոմիտասը համաշխարհային երաժշտության պատմությունից պոկված մի էջ է, որն սպասում է իր ետ կարվելուն։ Լուսինե Գրիգորյանը Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունների իր մեկնաբանություններում ոչ միայն ընկալում է այն, ինչ երևում է նոտագրության մեջ, այլ փոխանցում է նաեւ ազգային երաժշտության ետնապատկերը, խորքային ակունքները, որտեղից այն սերվել է: Նրա լեգատոյի արտահայտչաձեւերը կարող են առաջացնել դուդուկի զգացողություն, իսկ ստակատոները՝ հուշել թառի հնչողությունը: Ներկա են նաև թմբուկն ու զուռնան՝ ժողովրդականի նման ճկուն ռիթմերով։ Նրա կատարողականությունը արտահայտում է ժողովրդական և ծիսական երաժշտությանը բնորոշ խորհրդավորությունը»,-ասել է Փոլ Գրիֆիցը: 

Ի դեպ, ստեղծագործություններից հատվածներ լսելու համար կարող եք այցելել ECM Records-ի կայքէջ` https://www.ecmrecords.com/catalogue/1499264471/komitas-piano-compositions-lusine-grigoryan   և Լուսինե Գրիգորյանի կայքէջ` http://lusinegrigoryan.com  :

Խտասալիկի գրքույկում ընդգրկված են նաև կատարողի բացատրությունները ստեղծագործությունների ծագման, Կոմիտասի աշխատանքի, ինչպես նաև մեկնաբանական սկզբունքների մասին։

Խտասալիկը ձայնագրվել է Շվեյցարիայի Լուգանո քաղաքի RSI ստուդիայում՝ ECM records-ի հիմնադիր Մանֆրեդ Այխերի անմիջական ղեկավարությամբ։

Խտասալիկը Եվրոպայում ներկայացվել է սեպտեմբերի 22-ին և անմիջապես արժանացել մասնագետների դրական արձագանքին։ Հոկտեմբերին այն կներկայացվի Անգլիայում, իսկ նոյեմբերին`ԱՄՆ-ում:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica