close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏՏ արտադրանքը արտահանելու և վաճառելու խնդիր ունենք. հանձնարարական

Տնտեսական

5 Հոկտեմբերի 2017, 11:37
 ՏՏ արտադրանքը արտահանելու և վաճառելու խնդիր ունենք. հանձնարարական

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ՏՏ ոլորտին աջակցության գործիքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ վերջերս կայացած «Դիջիտեք էքսպո 2017»-ի ընթացքում կրկին արձանագրեցինք ՏՏ ոլորտի զարգացման և արտահանման մեծ ներուժ: Միաժամանակ` որ ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր, միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Մասնավորապես, վարչապետի խոսքով, առկա է նոր շուկաներ մուտք գործելու, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարկետինգի հմտությունների բարձրացման և համապատասխան դասընթացների իրականացման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով վերոնշյալը` վարչապետը տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, ինչպես նաև ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց  մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ՏՏ ոլորտի արտահանման, գործարար հմտությունների և կարողությունների զարգացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:

«Մենք այստեղ իրականում մեծ ներուժ ունենք, լավ գաղափարներ ունենք, բայց ՏՏ արտադրանքը վաճառելու խնդիր ունենք: Հստակ պետք է կանգնենք բիզնեսի կողքին»,- ասաց վարչապետը:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica