close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+12°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենավտանգավորը կինոյի մասին օրենքն է` «ափալ-թափալ» են գրել. Հարություն Խաչատրյան

Մշակույթ

4 Հոկտեմբերի 2017, 13:58
 Ամենավտանգավորը կինոյի մասին օրենքն է` «ափալ-թափալ» են գրել. Հարություն Խաչատրյան

Հոկտեմբերի 7-ին կինեմատոգրաֆիստների միության համագումարում կընտրեն միության նախագահին: Այս պահին արդեն իսկ առաջադրված է 3 թեկնածու՝ Գևորգ Գևորգյան, Վահե Գևորգյան, Հարություն Խաչատրյան: Քվեարկությունը կընթանա փակ:

Այսօր լրագրողների հետ հանդիպեց Հարություն Խաչատրյանը` ներկայացնելու իր ծրագիրն ու տեսլականը: Նա նշեց, որ թող մեծամիտ չհնչի, բայց, իր կարծիքով, այն կապերն ու փորձը, որն ինքն ունի կինոյի ոլորտում, կարող է կինոյի ոլորտի մարդկանց համախմբել:

«Մեզ հետաքրքիր ընտրություններ են սպասվում, քանի որ պարզվեց` կինոն շատ կարևոր է: Այժմ կինոն բավականին մեծ դժվարությունների մեջ է, այն առաջ չի շարժվում: Մենք «Ոսկե ծիրան»-ի միջոցով փորձեցինք աշխուժություն մտցնել, ինչը մեզ հաջողվեց, բայց կինոն փրկել չստացվեց, քանի որ չկար քաղաքականություն: Ինձ շատ է անհանգստացնում կինոյի ներկայիս վիճակը, քանի որ ես ապրում եմ կինոյով, խոսում կինոյի լեզվով: Ճիշտ է, կան անհասկանալի կսմթոցներ, քննադատություններ` ինձ ուղղված, բայց ես նորմալ եմ համարում դրանք»,- ասաց Խաչատրյանը:

Նրա մեկնաբանմամբ` կինոյի ոլորտի մարդիկ մի քիչ ինքնասիրահարված են, նրանց հետ դժվար է աշխատել, նրանք սիրում են իրենց ֆիլմերը, եւ ամեն մեկը հենց իր ֆիլմով է ապրում, սակայն հիմա նրանց միավորելու ժամանակն է: Խաչատրյանի կարծիքով` աշխարհից հետ ենք մնացել, կինոյից հետ ենք մնացել: «Մենք այժմ ունենք մի կառավարություն, որը շատ ուշադրություն չի դարձնում մշակույթի վրա, և միայն բիզնեսով են զբաղվում: Մենք այսքան տարիների ընթացքում նորմալ չենք էլ վերլուծել` ինչ ունենք, ինչի կարող ենք հասնել: Կա'մ պետք է մոռանանք ամեն ինչ, կա'մ փորձենք փոխել շատ բաներ»,- ասաց կինոռեժիսորը:

Նրա հավաստմամբ` առաջին խնդիրը կինոյի մասին օրենքն է, որը պետք է փոխել, այն «ափալ-թափալ» է գրված, ո՛չ կինոն է պաշտպանում, ո՛չ կինոգործչին: «Քաղաքական այս մեծ կռիվների մեջ, սակայն, մոռանում ենք, որ կինոն մեծ զենք է: Մինչ այս կինոյի մասին օրենք չի եղել, քանի որ արհամարհել են կինոն: Իսկ այն, ինչ այժմ ներկայացվում է` որպես օրենքի նախագիծ, շատ թերություններ ունի: Կինոյի մասին օրենքը պետք է իրավական ոլորտի մարդիկ գրեն, ոչ թե կինոռեժիսորները: Որքանով տեղյակ եմ` օրենքով զբաղվում են կինոյի նոր հանձնակատարը, նախարարության մեկ ներկայացուցիչ և մեկ իրավաբան: Շտապողականություն եմ տեսնում կինոյի օրենքը կյանքի կոչելու մեջ»,- նշեց Խաչատրյանը` հավելելով, որ օրենքն իրականում ամենավտանգավորն է այսօր: «Մինչ օրս ոչ մի կինոգործիչ օրենքի վերաբերյալ լուրջ առաջարկություն չի արել: Ոչ օրինական, չհիմնավորված, էմոցիոնալ բաներ են բոլորն ասում»,- նշեց նա:

Խաչատրյանն ասաց նաև, որ կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվելու պարագայում 4-5 տարվա ծրագիր կկազմի, ու ամիս առ ամիս կփորձեն քայլեր անել: 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica