close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անգամ փառատոնի տնօրենն է կարգը «խախտել». «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը` Կահիրեի փառատոնում

Մշակույթ

3 Հոկտեմբերի 2017, 18:02
 Անգամ փառատոնի տնօրենն է կարգը «խախտել». «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը` Կահիրեի փառատոնում

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման հաղթարշավը շարունակվում է: Դեռևս 2010-ին բեմադրված ներկայացումը շարունակում է միջազգային կինոփառատոների մասնակցել ու զարմացնել դրսի հանդիսատեսին:

Սեպտեմբերի 23-29-ը ներկայացումը մասնակցել է Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 24-րդ միջազգային թատերական փառատոնին:

Yerkir.am-ի հետ զրույցում Նարինե Գրիգորյանը նշեց, որ թեև իրենք արդեն «հրաժեշտ» էին տվել ներկայացմանը, սակայն հաճույքով են դարձյալ բեմ բարձրացել: «Հրավերը ստանալուց հետո, ճիշտ է, մենք նորից հագուստներ կարեցինք, քանի որ ներկայացումն արդեն 7 տարվա կյանք ունի, և հագուստներն արդեն, բարեբախտաբար, մաշվել էին շատ կիրառվելուց: Ներկայացումից առաջ հանդիսատեսի համար արաբերենով կարդացվեց պատմությունը, իսկ երբ սկսվեց ներկայացումն, ու առաջին տեսարանը խաղացինք, ծափահարություններ հնչեցին: Անկեղծ ասած` երբեք այդ կետից չեմ սկսել, որ հենց սկզբից ծափահարություններով ուղեկցվի ներկայացումը»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց նաև, որ ներկայացման շուրջ աժիոտաժն այնքան մեծ է եղել, որ փառատոնի տնօրենը, ով ներկայացումները չի դիտում, որոշել է այս անգամ «խախտել» կարգը: «Հյուրերն ասում էին`  հպարտ են, որ նայել են ներկայացումը, շատ լավ անցավ փառատոնը»,- ասաց Գրիգորյանը:

Ի դեպ, ներկայացումը Հորդանանում և Գերմանիայում կայանալիք փառատոների մասնակցելու հրավեր է ստացել:

«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման սցենարի հեղինակն Անուշ Ասլիբեկյանն է,  բեմադրիչը` Նարինե Գրիգորյանը: Դերերում հանդես են գալիս Նարինե Գրիգորյանը և Սերգեյ Թովմասյանը: Ներկայացման նկարչական ձևավորումն Անժելա Գալստյանինն է:

Նարինե Գրիգորյանի ներկայացումը պատմում է կույր աղջկա մտապատկերում կամ երևակայության մեջ տեղ գտած պատկերների, զգայական աշխարհի մասին: 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica