close
Եղանակը Երևանում
20 Հուլիսի 2018
+32°
+35°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հլս 2018
USD1480.60
GBP1624.64
EUR1557.74
RUB17.57
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այվազովսկու` Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսն աննախադեպ թվով այցելուներ է ունեցել

Մշակույթ

2 Հոկտեմբերի 2017, 13:46
 Այվազովսկու` Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսն աննախադեպ թվով այցելուներ է ունեցել

Շաբաթներ առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հովհաննես Այվազովսկու` «Արարում» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացված էր «Քաոս. Աշխարհի արարում» աշխարհահռչակ կտավը, որն առաջին անգամ էր ցուցադրվում Հայաստանում, և որն, ինչպես արդեն նշել էինք, բերվել էր Վենետիկի Մխիթարյան միաբանությունից:

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նկարը Հայաստան բերելու շուրջ բանակցությունները Մխիթարյան միաբանության հետ փոքր-ինչ դժվար են եղել: «Անկեղծ ասած` շատ դժվարությամբ համաձայնեցին կտավը մեզ տրամադրել ժամանակավոր ցուցադրության համար: Երկար բանակցություններից հետո եկանք ընդհանուր հայտարարի և, ինչպես տեսնում եք, կտավը Հայաստանում է: Այս օրերին Այվազովսկու կտավների ցուցադրությունն անախադեպ աճ է գրանցել. սովետական Հայաստանի վերջին 70 տարում և մեր անկախ Հայաստանի 26 տարում ոչ մի ցուցահանդես նման` աննախադեպ մեծ թվով այցելուներ չի ունեցել: Օրական ունենում ենք ամենաքիչը 450 և ամենաշատը 900 այցելու: Ընդհանուր առմամբ`  ցուցահանդեսի բացումից մինչ օրս ունեցել ենք 8000 այցելություն»,- ասաց Ծատուրյանը:

Դիտարկմանը, որ լուրեր կան` տոմսերից ստացված գումարն իրենք հետաքրքիր ձևով են ծախսելու, նա պատասխանեց, որ, այո, կա նման բան, բայց չի ցանկանում բացել փակագծերը: «Ստացված գումարը օգտագործելու ենք ևս մեկ ծրագրի կյանքի կոչման համար, որը նույնպես աննախադեպ է լինելու թե՛ արվեստի, թե՛ Հայաստանի պատմության մեջ: Մտադիր ենք այնպիսի համբավ ունեցող նկարիչների գործեր բերել Հայաստան, որի արդյունքում կրկին կլինեն հերթեր, ինչպես հիմա»,- հայտնեց Ծատուրյանը:

Պատկերասրահի տնօրենը նշեց, որ ջանք ու եռանդ չեն խնայում` Հայաստանի ազգային պատկերասրահը միջազգային չափորոշիչներին հասցնելու համար և այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր են արվել: «Այս տարի մեր 5 պահոցներում 76 տեսախցիկ է տեղադրվել: Մեր մյուս սրահներում նույնպես տեսախցիկներ ենք տեղադրում: Ազգայի պատկերասրահի անունը շատ կարևոր է բոլորիս համար, և մենք աշխատանքներ ենք տանում` այն մեր այցելուների համար ավելի հարմարավետ ու ժամանակակից դարձնելու համար»,- ասաց Ծատուրյանը:

Տեղեկացնենք, որ Այվազովսկու «Արարում» ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2018-ի հունվարի 15-ը:

Ի դեպ, Հայաստանի Ազգային պատկերասրահի` Այվազովսկու հավաքածուն, որը համարվում է երկրորդը Թեոդոսիայից հետո, ստեղծվել ու համալրվել է բացառապես նվիրատվությունների շնորհիվ: Առաջին 7 նկարները բերվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանից: Ընդ որում` դրանք ծովանկարիչը ժամանակին անձամբ է նվիրել ճեմարանին:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica