close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2018
USD1484.70
GBP1610.72
EUR1549.12
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետը կոչ է արել «Ինգոստրախ»-ին` դիտարկել այլ բնագավառներում ապահովագրական ծառայությունների մատուցման հնարավորությունը

Տնտեսական

29 Սեպտեմբերի 2017, 20:30
 Վարչապետը կոչ է արել  «Ինգոստրախ»-ին` դիտարկել  այլ բնագավառներում ապահովագրական ծառայությունների մատուցման հնարավորությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր: 
Միխայիլ Վոլկովը գոհունակություն է հայտնել մեր երկրում «Ինգոստրախ»-ի դուստր ընկերության գործունեությունից և նշել, որ ապահովագրական ոլորտում Հայաստանում առկա է զարգացման մեծ ներուժ, շուկան լավագույնս կազմավորված է: 
Կարեն Կարապետյանը շնորհավորել է Միխայիլ Վոլկովին՝ «Ինգոստրախ»-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու 20-ամյակի կապակցությամբ, նշել, որ կառավարությունը նախատեսում է առողջապահության ոլորտում անցնել պարտադիր ապահովագրության համակարգի և առաջարկել ներգրավվել այդ գործընթացում: Վարչապետը կոչ է արել դիտարկել նաև այլ բնագավառներում ապահովագրական ծառայությունների մատուցման հնարավորությունը՝ ընդգծելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել տարբեր առաջարկություններ:

Ձուն թանկացել է
18 Դեկտեմբերի 2018, 12:09 Ձուն թանկացել է
Չքնեք, տղաներ
17 Դեկտեմբերի 2018, 22:24 Չքնեք, տղաներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica