close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2018
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանվելու են հայ-ղազախական տնտեսական համագործակցության հետագա անելիքները

Տնտեսական

27 Սեպտեմբերի 2017, 18:38
 Սահմանվելու են հայ-ղազախական տնտեսական համագործակցության հետագա  անելիքները

Սեպտեմբերի 27-ին Երևանում մեկնարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը։

Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ղազախական կողմի համանախագահն է Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Կասիմբեկը։

Նիստը վարել են․ հայկական կողմից՝ ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խաիրովը։

Նիստին մասնակցել են Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը։

Նիստի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի և այլ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նիստի շրջանակում անց է կացվել երկու երկրների գործարար շրջանակների հանդիպում-քննարկում:

Քննարկումների արդյունքում ստորագրվելու է նիստի արձանագրությունը և, ըստ ոլորտների, սահմանվելու են հայ-ղազախական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ անելիքները:

Լրացուցիչ տեղեկատվություն․

Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցության հարցերը համակարգելու նպատակով:
ՀՀ վարչապետի 2016թ. նոյեմբերի 23-ի թիվ 1102-Ա որոշմամբ, համատեղ հանձնաժողովի հայկական մասի նախագահ է նշանակվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
2016թ. հոկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացել է միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica