close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քառակի «Գրեմմի» մրցանակակիր Ռենե Ֆլեմինգը Երևանում մենահամերգ կտա

Մշակույթ

27 Սեպտեմբերի 2017, 15:16
 Քառակի «Գրեմմի» մրցանակակիր Ռենե Ֆլեմինգը Երևանում մենահամերգ կտա

«Երևանյան հեռանկարներ» փառատոնը հայտարարում է առաջիկա իրադարձային համերգի մասին: Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ  ամերիկացի,  սոպրանո  Ռենե Ֆլեմինգը: Քառակի «Գրեմմի» մրցանակակիր երգչուհու մենահամերգը տեղի կունենա  Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարը կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն է:

***

Հայտնի լինելով որպես նորանոր լսարաններին դեպի դասական երաժշտություն և օպերա ուղղորդող՝ Ռենե Ֆլեմինգը երգել է ոչ միայն Լուչիանո Պավարոտտիի և Պլասիդո Դոմինգոյի, այլ նաև Էլթոն Ջոնի, Փոլ Սայմոնի, Ստինգի, Մայքլ Բոլթոնի, Ջոշ Գրոբանի և Ջոուն Բաեզի հետ։ Նա վարել է մի շարք հեռուստատեսային և ռադիո հեռարձակումներ:

Ռենե Ֆլեմինգը հանդես է եկել 2017թ.-ի Վիեննայի Շյոնբրոն պալատի բակում Ամառային գիշերվա ամենամյա համերգին Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Քրիստոֆ Էշենբախի հետ համատեղ:

2011-ի նրա համերգը, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ, մեկ շաբաթվա ընթացքում ունեցել է 33 միլիոնից ավելի դիտում համացանցում:

14 անգամ «Գրեմի» մրցանակի համար առաջադրված և 4 անգամ «Գրեմի» մրցանակի արժանացած Ռենե Ֆլեմինգը ձայնագրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ ամբողջական օպերաներից, մենահամերգներից` մինչև ռոք, ջազային կատարումներ: 2010-ին Դեկա և Մերկուրի ընկերությունները թողարկել են «Սև հույս» ձայնասկավառակը, որտեղ Ռենեն երգում է ռոք և փոփ արտիստների երգեր: Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա մեկ այլ հոլիվուդյան ֆիլմ, որտեղ նա մարմնավորում է Ռոքսանի երգող ձայնը` Ջուլիանա Մուրի դերակատարությամբ, ինչպես նաև Սթիվեն Սթիլբերգի  «Տինտինի Արկածները» ֆիլմում: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` Դրմվորկս անիմեյշտի «Երազների պահապանները» ֆիլմի համար, Ֆլեմինգի ձայնը լսելի է նաև 2017թ.-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե Առյուծի»  մրցնակակիր Գվիլեմո Տորոյի հռչակավոր «Ջրի ձևը» ֆիլմում:

Ռենեի «Ներքին ձայնը» գիրքը հրատարակվել է «Վիքինգ Փենգուին»-ի կողմից 2004 թ.-ին, իսկ այժմ գիրքը 16-րդ անգամ տպագրության փուլում է: Որպես հեղինակի կարիերիայի և ստեղծագործական ընթացքի մանրամասն նկարագիր, գիրքը տպագրվել է նաև Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լեհաստանում և Ռուսաստանում: Չինարեն տարբերակը ներկայումս պատրաստման փուլում է:

Այս տարի, Ռենե Ֆլեմինգի «Սիգնեյչըրս» ալբոմը Միացյալ նահագնգների կոնգրեսի կողմից ընտրվել է ազգային ձայնագրությունների ֆոնդի համար որպես  «Ամերիկայի պահպանության արժանի ունկնդրելի ժառանգության գանձ»:

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica