ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն անհամբեր սպասում է տարածաշրջան այցին
Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը հույս ունի, որ առաջիկա շաբաթների ընթացքում կայցելի տարածաշրջան: Այդ մասին նա ասել է Trend-ին:
«Անհամբերությամբ սպասում եմ առաջիկա շաբաթներին գործընկերներիս՝ համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) հետ տարածաշրջան այցին»,- ասել է Շեֆերը:
Նրա խոսքով` սպասվելիք այցի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության չի տիրապետում: