close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+15°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապանում բացվել է աշխատանքի առաջին տոնավաճառը

Հասարակություն

25 Սեպտեմբերի 2017, 18:25
 Կապանում բացվել է աշխատանքի առաջին տոնավաճառը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, սեպտեմբերի 25-ին Կապան քաղաքում  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական  գործակալության նախաձեռնությամբ  տեղի է ունեցել այս տարվա առաջին աշխատանքի տոնավաճառը:

Աշխատանքի տոնավաճառին  մասնակցում էին  տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 27 գործատուներ, որոնց կողմից ներկայացվել են 81 թափուր աշխատատեղեր:  Կապանում պահանջարկված են հատկապես բժիշկները, ինժեներները, ուսուցիչները, համակարգչային օպերատորները, տեսա և լուսանկարահանող օպերատորները և սպասարկման ոլորտի այլ մասնագետները:

Աշխատանքի տոնավաճառն աշխատանք փնտրողներին հնարավորություն է ընձեռել միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող բազմաթիվ գործատուների հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացվող աշխատանքներին և առաջարկվող պայմաններին:

Միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները ծանոթացել են նաև Կապան քաղաքի աշխատաշուկայում առկա և սպասվելիք թափուր աշխատատեղերին, պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ:

 Սյունիքի մարզում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 3.7 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 15.6%-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 92.3%-ը կամ 3.4 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 11.3%-ով:   Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 68.5%-ը կամ 2.3 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 20.7%-ը երիտասարդ է, 5.3%-ը` հաշմանդամություն ունեցող անձ:

Մարզում   հիմնական զբաղվածությունն արդյունաբերության, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտներում է:

Կապան քաղաքում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 1464 անձ, գործազուրկների թվաքանակը՝ 1356: Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 143 անձ:

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica