close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+15°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանն ու Իրաքն ունեն լուրջ քաղաքական համաձայնությունների դաշտ, որը պետք է տեղափոխել տնտեսական ոլորտ.Դավիթ Լոքյան

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2017, 15:20
 Հայաստանն ու Իրաքն ունեն լուրջ քաղաքական համաձայնությունների դաշտ, որը պետք է տեղափոխել տնտեսական ոլորտ.Դավիթ Լոքյան

Այսօր Երևանում մեկնարկել է   Տնտեսական, առևտրային, գիտական և  տեխնիկական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստը: Սեպտեմբերի 25-ին և 26-ին հանձնաժողովը  կքննարկի   հայ-իրաքյան համագործակցության ակտիվացմանն ուղղված հարցեր: Իրաքի պատվիրակությունը Հայաստան է եկել լուրջ կազմով. պատվիրակության կազմում են տարբեր ոլորտների նախարարությունների ներկայացուցիչներ, ովքեր  պատրաստակամ են քննարկել առկա համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պատվիրակությունը գլխավորում է  Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար, հայ-իրաքյան հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Դավիթ Լոքյանը  ողջունելով  Իրաքի պատվիրակությանը Հայաստանում՝  վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի    երկօրյա աշխատանքի արդյունքները հիմք կհանդիսանան համագործակցության նոր ռեալ ուղղություններ նախանշելու և համագործակցությունը  նոր մակարդակի հասցնելու համար: «Հայաստանն ու Իրաքն ունեն բավականին լուրջ քաղաքական համաձայնությունների  դաշտ, որը պետք է տեղափոխել  տնտեսական ոլորտ: Մենք ունենք   բազմակողմ համագործակցության մեծ ներուժ, մեր երկու երկրների կառավարությունները մեզ են վստահել այս համագործակացությունն ակտիվացնելու գործընթացը,  և մենք պետք է արդյունավետ աշխատենք առկա համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,-ասել է Դավիթ Լոքյանը: Նախարարը ներկայացրել է երկու երկրների միջև առկա համագործակցության մակարդակը և  առանձնացրել է  գյուղատնտեսության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի ոլորտները, որտեղ կարելի է ակտիվ փոխգործակցություն ծավալել:

Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, իրաքյան կողմի համանախագահ Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնելու համար: «Հայ-իրաքյան հարաբերությունները  բավականին առաջընթաց են ապրել նախորդ  տարիներին և դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու համար հիմքեր կան:Մեր  հիմնական նպատակն է  վերացնել այն խնդիրները, որոնք կարող են  խոչընդոտել երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- ասել է  Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին: Նա  նշել է, որ իրաքյան կողմը համագործակցության ներուժ է տեսնում շինարարության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, նավթային  ոլորտներում:  Իրաքյան կողմի համանախագահը նաև ցանկություն է հայտնել Հայաստանի հետ օդային հաղորդակցության ակտիվացման, չվերթների ավելացման ուղղությամբ, ինչի առնչությամբ Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ Հայաստանը մի շարք երկրների համար  որդեգրել է  մուտքի վիզայի տրամադրման կարգը դյուրացնելու սկզբունքը և նշել է, որ հանձնաժողովը կանդրադառնա նաև այս հարցին:  

Ֆալահ Հասան Զիդան ալ-Լուհայիբին իր խոսքում Իրաքի կառավարության և ժողովրդի անունից շնորհավորել է Հայաստանին Անկախության տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել տարբեր  միջազգային ատյաններում Իրաքին աջակցելու համար:    

Հայ-իրաքյան տնտեսական համագործակցության հանձնաժողովն իր աշխատանքները կշարունակի նաև սեպտեմբերի 26-ին: Նիստի ավարտին ստորագրվելու է երկկողմանի հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրություն:

Իրաքյան պատվիրակության այցի ժամանակ  նախարար Ֆալահ Հասսան Զեյդան Ալ-Լուհաիբին հանդիպումներ է ունենալու  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի,  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանի և  ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի  հետ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica