close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2017
+15°
+18°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2017
USD1481.93
GBP1633.83
EUR1569.16
RUB18.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարկային տեսուչը ձեռնարկատիրոջից կաշառք է վերցրել. հաղորդում

Իրավունք

25 Սեպտեմբերի 2017, 13:50
 Հարկային տեսուչը ձեռնարկատիրոջից կաշառք է վերցրել. հաղորդում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գյումրու հարկային տեսչության աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ Շիրակի մարզի բնակիչ Ռ. Շ.-ից ստացված հաղորդման հիման վրա:

Այսպես, Ռ. Շ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Գյումրու տարածքային հարկային տեսչության ավագ տեսուչ Ա. Հ.-ն 2016 թ.-ի հունվարին այցելել է իրեն պատկանող, Շիրակի մարզի Աշոցք գյուղում գտնվող ավտոպահեստամասերի խանութ և պահանջել յուրաքանչյուր ամիս տալ 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ սպառնալով, որ հակառակ դեպքում խանութում ստուգումներ կիրականացնի և կտուգանի ձեռնարկատիրոջը: Ռ. Շ.-ն, վախենալով հարկային տեսուչի սպառնալիքներից, 2016 թ.-ի փետրվարից մինչև 2017թ.-ի ապրիլը հիշյալ հարկային տեսուչին տվել է ընդհանուր 115.000 ՀՀ դրամ կաշառք:

ՀՀ ԿԱ ՊԵԿ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և նրան կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ 311-րդ և 312-րդ հոդվածների  1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Կորած երեխային գտել են
21 Հոկտեմբերի 2017, 10:25 Կորած երեխային գտել են

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica