close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.21
GBP1643.56
EUR1568.43
RUB18.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքվում թեյել ենք ադրբեջանցի խորհրդարանականների հետ. Մանե Թանդիլյան

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2017, 22:30
 Բաքվում թեյել ենք ադրբեջանցի խորհրդարանականների հետ. Մանե Թանդիլյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով Բաքվում կատարած աշխատանքներին: Հիշեցնենք, Բաքվում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ  պատգամավորներ Մանե Թանդիլյանը՝ Ելք դաշինքից և Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ից: Նրանք այսօր արդեն վերադարձել են Բաքվից, հիմա գտնվում են Վրաստանի մայրաքաղաքում:

«Եվրանեսթ ԽՎ-ում ներկայացրերցի Հայաստանի Հանրապետության փորձը, հաջողություններն ու մարտահրավերները կանանց հավասար հնարավորությունների և հավասար իրավունքների, առողջապահության հարցում: Խոսեցի Հայաստանի ընտրական օրենսգրքով նախատեսված կանանց քվոտավորման ընթացիկ կարգավորումներից և նախատեսվող փոփոխությունների մասին:

Անդրադառնալով եվրախորհրդարանի անդամ տիկին Հեյդի Հաուտալայի այն նկատառմանը, որ Հայաստանը դեռևս չունի Ընտանեկան բռնության մասին օրենք, տեղեկացրեցի, որ օրենքը գտնվում է մշակման փուլում և ամենայն հավանականությամբ այս տարվա դեկտեմբերին կլինի Հայաստանի Ազգային Ժողովում: 

Պետք է նշեմ, որ Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ որոշակի կամ ամբողջական աղավաղումներով են ներկայացրել իմ զեկույցը: Բարեբախտաբար մենք պահպանել ենք մեր բոլոր ելույթների և հարցազրույցների ձայնագրությունները անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար:
Երեկոյան ընթրել և թեյել ենք պատվիրակության անդամների և ադրբեջանցի խորհրդարանականների հետ:
Սեպտեմբերի 23-ին շրջել ենք Բաքու քաղաքում։

Այցելել ենք Հին քաղաք թաղամասը և նախկին հայկական եկեղեցի: Եկեղեցին պատկանում է նախագահական գրադարանին և, ըստ իրենց տվյալների, ներկայումս հանդիսանում է գրադարան: Տարածքը փակ է հանրության այցելության համար:
Այցի ամբողջ ընթացքում մեզ ուղեկցել են արարողակարգային և անվտանգության աշխատակիցները: 
Երեկոյան ուշ ժամանել ենք Թբիլիսի:

Հասանելի կլինեմ սեպտեմբերի 25-ից, պատրաստ կլինեմ պատասխանելու ձեր հարցերին ավելի մանրամասն: 
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր անհանգստանում էին մեզ համար, ձեր աջակցությունը զգացվում էր այնտեղ»:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica