close
Եղանակը Երևանում
18 Դեկտեմբերի 2017
+1°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Դեկ 2017
USD1482.21
GBP1643.56
EUR1568.43
RUB18.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիսաբոնում ներկայացվել են ՀՀ-ում արժանապատիվ ծերացման ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները

Հասարակություն

23 Սեպտեմբերի 2017, 21:22
 Լիսաբոնում ներկայացվել են ՀՀ-ում արժանապատիվ ծերացման ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի 21-22-ին Լիսաբոնում կայացած «Կայուն հասարակություն բոլոր տարիքի անձանց համար. երկարակեցության ներուժի իրացումը» խորագրով նախարարական համաժողովին հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Ծերացման հիմնահարցերի մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության  կողմից ձեռնարկված քայլերը, ոլորտի բարեփոխումները, մատուցվող սոցիալական ծառայությունները և հետագա անելիքները:

Իր ելույթում նախարարը մասնավորապես նշել է, որ մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի վերանայման և գնահատման համատեքստում անցկացվող նման բարձր մակարդակի միջազգային համաժողովը լավագույն հարթակն է յուրաքանչյուր երկրում արժանապատիվ ծերացման ուղղությամբ տարվող աշխատանքները գնահատելու, ձեռքբերումներն ու խնդիրները վերլուծելու համար:

«ՀՀ կառավարությունը հավատարիմ է միջազգային չափանիշներին համապատասխան շարունակական բարեփոխումների իրականացմանը՝ տարեցների իրավունքների պաշտպանությունը և հասարակության մեջ նրանց մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև խտրականության դեմ պայքարելու և ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգի իրագործումն ազգային մակարդակում խթանելու գործում»,-ընդծել է նախարարը:

Նա նշել է, որ 2017թ. ընդունվել է Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների հիմնահարցերի լուծման ռազմավարությունը և 2017-2021թթ. միջոցառումների ծրագիրը, որի իրականացման նպատակով հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողովն ապահովելու է փաստաթղթով սահմանված առաջնահերթությունների իրականացումը:

Նախարար Արտեմ Ասատրյանը իր ելույթում անդրադարձել է նաև 2015թ. ստեղծված ծերացման հարցերով ցանցին, որի շրջանակներում պարբերաբար քննարկվում են ոլորտի օրենսդրական բարեփոխումները, առկա խնդիրները, ներկայացվում են առաջարկություններ՝ ուղղված տարեցների արժանապատիվ ծերացմանը: Այս ցանցը ևս ոլորտում գործող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության լավագույն արդյունքներից մեկն է:

«Նախարարական հռչակագրով սահմանված առաջնահերթություններն ու ուղղությունները կարևոր ուղեցույց են յուրաքանչյուրիս համար, որպեսզի շարունակենք աշխատել ընթացիկ մարտահրավերները հաղթահարելու և արժանապատիվ ծերացում ապահովելու համար»,-ամփոփելով ելույթը՝ ընդգծել է նախարարը:

Համաժողովի արդյունքում ընդունվել է Նախարարական Հռչակագիր, որտեղ մատնանշվում են առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները և անդամ պետությունների պարտավորությունները:

 

Նախարարական համաժողովը կազմակերպվում է հինգ տարին մեկ անգամ, որտեղ քննարկվում են անդամ պետությունների կողմից փաստաթղթի իրականացման հետ կապված մարտահրավերները, այդ ուղղությամբ արձանագրած ձեռքբերումները և հետագա անելիքները:

 

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica