close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+0°
+7°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործը ՀՔԾ քննիչի վարույթ է ընդունվել

Իրավունք

23 Սեպտեմբերի 2017, 17:38
 Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրեական գործը ՀՔԾ քննիչի վարույթ է ընդունվել

Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված  քրեական գործը:

Այսպես, քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն, 06.09.2017թ.-ին` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գ. Դ.-ն, Անգել կարաոկե ակումբում ծառայություն իրականացնելիս վիճաբանության մեջ է մտել ակումբ այցելած 4 երիտասարդների հետ, ովքեր չեն ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, վնասել են տեղի գույքն ու հարվածել վերջինիս, այնուհետև ծեծկռտուք սկսել ակումբի հաճախորդների հետ: Միջադեպը կանխելու նպատակով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները, ովքեր ծեծկռտուք հրահրած անձանց բերման են ենթարկել բաժին:

                Խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված 4 երիտասարդները, իրենց հերթին, ցուցմունքներով հայտնել են, որ Անգել կարաոկե ակումբում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն ու քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել իրենց և պատճառել բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

 Ոստիկանության աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է  ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին` հետագա նախաքննությունը կատարելու համար:

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica