close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2017
+15°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքում 3 անձի դանակահարության գործով մեկ մարդ է ձերբակալվել

Իրավունք

23 Սեպտեմբերի 2017, 16:35
 Սյունիքում 3 անձի դանակահարության գործով մեկ մարդ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են սեպտեմբերի 21-ին Ագարակ քաղաքում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: 

2017թ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 00:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ՝ երկուսը ծնված 1975թ. և մեկը՝ 1971թ.: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ծանր մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ։

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1991թ., շարժառիթը։

Նախնական տվյալներով՝ վիճաբանությունն առաջացել է՝ անձնական ավտոմեքենայով Երևանից Ագարակ իրականացրած ուղևորափոխադրման դիմաց պահաջված գումարի չափի պատճառով, որի ժամանակ էլ 26-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նշված տղամարդկանց։ Երիտասարդը ձերբակալվել է, վերջինս ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica